Թուրքագետ. «Մերձավոր և Միջին Արևելքում գոյություն ունի երեք նախագիծ»
Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌուբենՍաֆրաստյանը խոսել է արաբական աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մասին։
Նա նշել է, որ ներկայումսՄերձավորևՄիջինԱրևելքումառկա է 3 նախագծերիպայքար. «ՄիկողմիցՄերձավորԱրևելքինախագիծնէ, որըստեղծվելէԱՄՆ-ում1990թ.` իսրայելցիգիտնականներիհամատեղջանքերիշնորհիվ, երկրորդըիսլամականնախագիծնէ, որըներկայացնումէՄերձավորևՄիջինԱրևելքումգործողտարբերտեսակիմուսուլմանականևարմատականկազմակերպություններիգաղափարախոսությունը, երրորդը` թուրքականնեոօսմանիզմինախագիծը, որիառկայությունըկապվումէներկայիսարտգործնախարարԱհմեդԴավիթօղլուիհետ»։
Թուրքագետի կարծիքով՝ մարդկային պատմությունը նոր փուլ է մտնում, որը կարելի է համեմատել ֆրանսիական վերջին հեղափոխության հետ: Ըստ նրա՝ այս փուլի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ ինտերնետը` որպես նոր իրականության տեսակ, սկսում է անմիջական ազդեցություն ունենալ իրական, մասնավորապես հասարակական ու քաղաքական կյանքի վրա։
Նրա խոսքերով` բարդ է կանխագուշակել, թե երեք նախագծերից որը կհաղթի, քանի որ Մերձավոր Արևելքում երկու հիմնական ուժ կա՝ բանակը, որ հանդես է գալիս որպես քաղաքական կազմակերպված ուժ, և իսլամիզմը:
Ռ. Սաֆրաստյանն ավելացրել է, թե Հայաստանի վրա որևէ նախագիծ չի կարող խոշոր ազդեցություն ունենալ, քանի որ մենք կարող ենք համագործակցել բոլորի հետ էլ՝ ամենուր ունենալով հզոր համայնքներ:
Թուրքագետ. «Մերձավոր և Միջին Արևելքում գոյություն ունի երեք նախագիծ»
Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսել է արաբական աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մասին։
Նա նշել է, որ ներկայումս Մերձավոր և Միջին Արևելքում առկա է 3 նախագծերի պայքար. «Մի կողմից Մերձավոր Արևելքի նախագիծն է, որը ստեղծվել է ԱՄՆ-ում 1990թ.` իսրայելցի գիտնականների համատեղ ջանքերի շնորհիվ, երկրորդը իսլամական նախագիծն է, որը ներկայացնում է Մերձավոր և Միջին Արևելքում գործող տարբեր տեսակի մուսուլմանական և արմատական կազմակերպությունների գաղափարախոսությունը, երրորդը` թուրքական նեոօսմանիզմի նախագիծը, որի առկայությունը կապվում է ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուի հետ»։

7or.am