Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե իր կարծիքով՝ այն վարկերը, որ Հայաստանը դրսից վերցրել էր զրոյական տոկոսներով, պետք է տրվեին ոչ թե բանկերին, որ վարկավորեին և հարստացնեին դրանց, այլ պետք է այլ կերպ տնօրինվեր։
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ հայտարարել է, թե այդ խնդրի վերաբերյալ ինքը նույնպես հարցեր է բարձրացրել, և անգամ վարչապետը զանգահարել ու ասել է, թե ամենակոշտ քննադատությունը նա է արել։
Գնահատելով վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի հնչեցրած գնահատականները՝ Արծվիկ Մինասյանն ասել է, թե ԱՄՀ–ն երբեք չի կարող 100%–ով ճիշտ լինել:
–Ես խորհուրդ կտամ, որ ԱՄՀ–ն ու Համաշխարհային բանկը քիթները շատ չմտցնեն մեր քաղաքականության մեջ, իսկ մերոնք ավելի տղամարդկային կերպար լինեն, այլ ոչ թե՝ հենց ԱՄՀ–ն ասի, թե պետք չեն հարկային արտոնությունները, մենք էլ ենթարկվենք։ ՀՀ նախագահն ասել է, թո՛ղ այդ որոշմանը տեր լինի,–ասել է նա։
–Ես իմ ասածի տերն եմ։ Եթե այն ժամանակ վարկային վիջոցների առումով ամենակոպիտ հայտարարությունն եմ արել, ապա տեր եմ իմ ասածին, բայց դա չի նշանակում, որ... Ես դաշնակների նման չեմ, որ երբ ինչպես պետք է ՝ այդպես եմ։ Ես ասել եմ՝ կողմ, հիմա էլ եմ կողմ, իսկ դուք սկզբում ասել էիք կողմ եք, հիմա ասում եք՝ դեմ եք,–Արծվիկ Մինասյանի դիտարկմանն արձագանքել է Վարդան Այվազյանը։
–Որովհետև մենք պատասխանատու ենք մեր ասածի համար,–արձագանքել է Արծվիկ Մինասյանը։
–Իսկ մենք՝ ո՞չ,–վրա է բերել Վարդան Այվազյանը։
–Այո՛, եթե պատասխանատու լինեք, ապա հայտարարել եք, որ 2012թ. կենստթշակաները բարձր են լինելու...,–պատասխանել է Արծվիկ Մինասյանը։
–Հա, բայց մինչև 2008թ. սոցոլորտի պատասխանատուն դաշնակցությունն է եղել,–հակադարձել է Վարդան Այվազյանը։
–Բայց ես Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մասին եմ խոսում, և այն ամրագրվել էր նաև կոալիցիոն հուշագրում...,–հայտարարել է Արծվիկ Մինասյանը։
–...որի մասը կազմում էիք դուք մինչև վերջերս, և կառավարության գործունեության ծրագիրն էլ հաստատել եք, բայց ճամփի կեսից ասում եք՝ վա՜յ–վայ, կներեք, մենք գնացինք,–վրա է բերել Վարդան Այվազյանը։
–Հա՛, որովհետև մենք մեր խոսքի տերն ենք և նախագիծ ենք բերել ԱԺ։ Բա կո՛ղմ քվեարկեք,–հայտարարել է նա։
–Թող այդ օրինագիծը մտնի օրակարգ, քննարկվի, նոր...,–ասել է Վարդան Այվազյանը։
–Մտել է, քննարկվել է, այս քառօրյային էլ պետք է քվեարկվի։ Դե, կո՛ղմ քվեարկեք,–ընդգծել է Արծվիկ Մինասյանը։
ՀՀԿ–ՀՅԴ՝ ո՞վ է իր խոսքի տերը

7or.am