Լրահոս

29.04.2011 14:52


Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) ԱԺ–ից աշխատավարձ չի ստացել, խորհրդարանն էլ իր տեղը չի համարում

Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) ԱԺ–ից աշխատավարձ չի ստացել, խորհրդարանն էլ իր տեղը չի համարում

Մեկ օր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Facebook»–ի իր էջում գրել էր, որ հանձնարարել է անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձից պահումներ կատարել։ ՀՀԿ–ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողներին ասել է, որ «Ֆեյսբուք» չի կարդում, չգիտի, թե Հովիկ Աբրահամյանն ինչ է ասել:

–Իսկ եթե խոսքը վերաբերում է ինչ- որ պատժելուն, ես մարդկանց խորհուրդ չեմ տա փորձ անեն ինձ պատժել: Ընդհանրապես խորհուրդ չեմ տա, որ փորձեն վատ բան անեն: Երկրորդ՝ եթե ԱԺ նախագահը որոշի իրոք բացակայությունների համար աշխատավարձը պահել, ես կողջունեմ: ԱԺ նախագահ ա, նա ճիշտ ա, աշխատանքի չես գնացել և, բնականաբար, աշխատավարձ պիտի չստանաս: Եվ ամենկարևորը` ես ԱԺ-ից մինչև հիմա աշխատավարձ չեմ ստացել,–հայտարարել է Ռ. Հայրապետյանը:

Նա նաև ավելացրել է, որ մտադիր չէ առաջադրել իր  թեկնածությունը 2012 թ. խորհրդարանական ընտրություններին:

–Իմ տեղը խորհրդարանում չէ: Ես ծանրաբեռնված եմ ֆուտբոլի գործերով և ժամանակ չունեմ խորհրդարանի աշխատանքների համար: Բայց իմ թեկնածության առաջադրման մասին որոշումը  պիտի կուսակցությունն ընդունի,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը