Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյաննազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
ԿԳՆ–յան կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը և կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն:Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին և սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի և ամառային արձակուրդների հետ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է պաշտոնից
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
ԿԳՆ–յան կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը և կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին և սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի և ամառային արձակուրդների հետ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով:
7or.am