Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն այսօրվա ասուլիսում նշել է, թե իրենք չէին ակնկալում, որ հանրապետության նախագահը կհավաքի հանքարդյունաբերողներին ու կհայտարարի, թե հանքարդյունաբերությունը մեր երկրի համար լինելու է առաջնային։ Նա տեղեկացրել է, որ բնապահպանական ու հասարակական կազմակերպություներով բաց նամակ են ներկայացնելու երկրի ղեկավարին, որի պատճառ է հանդիսացել Հրազդանում բացվող երկաթի նոր հանքը։
Ստորև ներկայացված է ՀՀ նախագահին ուղղված բաց նամակից մի հատված։
«Պարո՛ն նախագահ, խնդրում ենք Ձեզ օգտագործել Ձեր իշխանական լծակները, որպեսզի կարգուկանոն հաստատվի լեռնահանքային արտադրություններում։ Հայաստանի գերակա շահերը պարտադրում են նախ՝ ավելացնել պետական բաժնեմասերը Հայաստանի ընդերքի շահագործման ասպարեզում՝ ներկայիս 5%–ից ահսցնելով մինչև 25% և ավելին, ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում։ Երկրորդ՝ քայլեր ձեռնարկել՝ պարզելու հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների բաշխվածությունը մեր երկրում։ Երրորդ՝ թույլատրել օգտագործել հանրապետության տարածքում միայն առաջավոր, բնապահպանական տեսակետից մաքուր տեխնոլոգիաներ, բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված ստեղծել արգելված տեխնոլոգիաների ցուցակ։ Չորրորդ՝ չեղյալ համարել այն լեռնահանքահումքային կազմակերպությունների արտոնագրերը, որոնք իրենց կազմավորման և գործունեության արդյունքում խախտում են գործող օրենքներն ու բնապահպանական նորմատիվները, օրենքի ամբողջ խստությամբ մեղադրանքներ ներկայացնել պատասխանատու պաշտոնյաներին՝ անկախ դիրքից և զբաղեցրած պաշտոնից, որոնք իրենց անձնական շահի համար և կոռուպցիոն միջոցներով աչք են փակում այդ բոլոր ապօրինությունների հանդեպ, փոխել նրանց, ովքեր իրենց գրպանի շահերը վեր են դասում հանրապետության շահերից, փոփոխել ղեկավարման այն թիմերը, որոնք չեն կարողանում պաշտպանել իրենց երկրի շահերը խոշորագույն միջազգային կորպորացիաների հետ աշխատելիս»։
Բանախոսը նաև հավելել է, որ նախագահի այդ ելույթից հետո երկրի նախագահին ու կառավարությանն ավելի իրենք խիստ պահանջներ կներկայացնեն։
Բաց նամակ ՀՀ նախագահին բնապահպաններից

7or.am