Լրահոս

29.04.2011 14:08


Ինչո՞ւ է թանկանում բենզինը, ու ինչպե՞ս կազդի Ռուսաստանից բենզինի արտահանման դադարեցումը հայկական շուկայի վրա

Ինչո՞ւ է թանկանում բենզինը, ու ինչպե՞ս կազդի Ռուսաստանից բենզինի արտահանման դադարեցումը հայկական շուկայի վրա

Ռուսաստանի կառավարությունը մայիսից նախատեսում է բարձրացնել արտահանվող նավթամթերքի մաքսատուրքերը, ինչպես նաև մեկ ամսով դադարեցնել բենզինի արտահանումը: Լրագրողների  հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ իշխանությունների որոշումը հայաստանյան բենզինի շուկայի վրա՝ ասել է, թե բնականաբար ազդեցություն կունենա, սակայն չի կարծում, թե դա պետք է մեծ ազդեցություն լինի։

–Ա՛յ, եթե մեր Կենտրոնական բանկը ֆյուչերսների համակարգով աշխատեր, ապա կանխատեսման մեծ հնարավորություն կունենար ու  որոշակի ժամանակի համար  հաստատուն գին կսահմաներ և այսօր չէր ասի, թե  բենզինը թնակացել է, որովհետև միջազգային շուկայում են թանկացումներ եղել,–անդրադառնալով բենզինի  թնակացմանը՝ ասել է նա։

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ասել, թե ֆյուչերսներով աշխատելն էլ  իր բացասական կողմն ունի, որովհետև եթե հանկարծ միջազգային շուկայում գները կտրուկ իջնեն, ապա այն ժամանակ էլ պետք է մեղարդեն, թե ինչո՞ւ եք մեր վրա թանկ ծախում, եթե դրսում էժան են գները։

Անդրադառնալով  հայաստանյան բենզինի շուկայի վրա ՌԴ իշխանությունների որոշման ազդեցությանը՝ նա ասել է, թե կարծում է, որ  գներն ավելի չեն բարձրանա, քան բարձարցել են այսօր, քանի որ  Հայաստանը ներկրումը միայն Ռուսաստանից չի իրականացնում, այլ նաև այլ երկրներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը