Վարդան Այվազյան. «Ով գրել ա, թող տղամարդ լինի՝ գա դեմս կանգնի, ու ես նրան կպատասխանեմ, թե իր որ հարազատի հետ ուր եմ գնացել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրին, թե խաղատներից մեկում մի քանի գեներալ իրեն ծեծել են՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանն ասել է, թե շատ պարզունակ է գրված, և պատվիրատուի ականջները երկար երևում են։
–Մի օր էդ ականջները կքաշեմ, դեմքը լրիվ կտեսնեք,–ասել է նա, սակայն միևնույն ժամանակ չի ցանկացել նշել, թե ով է պատվիրատուն։
Վարդան Այվազյանը չի ժխտել, որ ինքը խաղատուն գնում է, բայց և հավելել, որ խաղատները Հայաստանում թույլատրված են օրենքով։
–Դա տեղ է, մարդիկ գնում են։ Ամո՞թ տեղ է՝ է՜, արգելե՛ք։ Ես չեմ կարողանում հասկանամ, կարո՞ղ ա՝ բաղնիքներն էլ փակեք,–հայտարարել է նա։
Դիտարկմանը, թե բաղնիքում մարդիկ մաքրվում են, իսկ խաղաղատանը փողաթափ լինում խաղալով՝ Վարդան Այվազյանը պատասխանել է, թե «կազինո» գնացողը պարտադիր չէ, որ խաղա, և որ այնտեղ շատ ուրիշ բաներ էլ կա անելու։
–Էդ ով որ գրել ա, երկու խնդիր ա փորձել՝ վիրավորել ա փորձել։ Վիրավորանքի երկու տեսակ կա՝ մեկը քաղաքական, մեկը՝ տղայական։ Քաղաքականը նա ա, որ պատվեր ա տված, որ ես և գեներալները մշտական կազինոներում ենք, և ինչ-որ քաղաքական խնդիր ա փորձում լուծի։ Եթե էդ տղեն կա, ինքը որոշակի առումով մեջը տղամարդկային բան կա, թող գա՝ ինձ ասի, ես պատասխանեմ՝ իրա որ մի հարազատի հետ էի ես որտեղ։ Էդ էլ տղայականը,–հավել է Վարդան Այվազյանը։
Ըստ նրա՝ այս շահարկումները սև «PR» են իր պես քաղաքականապես ակտիվ մարդու նկատմամբ։
–Ինձ տարբեր երկրներից զանգահարում են՝ ասում են՝ պարո՛ն Այվազյան, հո տենց բան չի՞ եղել։ Էն օրն էլ վրացական դեսպանատնից էին զանգել։ Արտակարգ իրավիճակ ա՝ 100 դրամանոց արտակարգ իրավիճակ։ Մարդը կարա մարմնավաճառ լինի, բայց հոգեվաճառ չի կարա լինի,–ասել է նա։

7or.am