Լրահոս

29.04.2011 13:30


Բնապահպանները դեմ են Հրազդանի հանքի շահագործմանը

Այսօր Հրազդանի և Սևանի հանքավայրերի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրների մասին են խոսել բնապահպան, ջրային ռեսուրսների գծով փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը, էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Մանե Հակոբյանը, դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և Հրազդանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի անդամ Հակոբ Գաբրիելյանը։

Քնարիկ Հովհաննիսյանը նշել է, թե ինչպես միշտ՝ բնապահպաններն ու հանրությունը հանքարդյունաբերության նոր նախագծերին տեղյակ են դառնում շատ ավելի ուշ, քան այնտեղ աշխատանքները սկսվում են։

Բանախոսներից Հակոբ Գաբրիելյանն էլ տեղեկացրել է, որ Հրազդանի երկաթի հանքը այն սարի վրա է, որի շուրջը ժամանակի ընթացքում ձևավորվել է Հրազդան քաղաքը, ու մտնում է քաղաքի վարչական հատվածի մեջ՝ հավելելով, որ հանքը վաճառվել է չինական կողմին, որը նույնիսկ տեղյակ չի եղել, թե որտեղ է գտնվում այն։ Նրա խոսքերով՝ այնտեղ կան խմելու ջրի ամբարներ, ոռոգման ջրերը այնտեղով են անցնում, ու հանքի շահագործումը անուղղելի հետևանքների կհանգեցնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը