Արծվիկ Մինասյան. «Պարոն Այվազյանի ասածները ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի այն հայտարարություններին, թե մեր բանկերի հոսքերը աճել են 98 մլրդ դրամով, մինչդեռ նախորդ տարի 30 մլրդ է եղել, իսկ գանաճն էլ կկարգավորվի՝ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանն ասել է, թե ինքը միշտ քննադատել, քննադատում և շարունակելու է քննադատել ԿԲ–ի վարած քաղաքականությունը։
–Գնաճային զսպման այն քաղաքականությունը, որը վարում է ԿԲ–ն, բացահայտորեն չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման կոնկրետ գործողություններին։ Այս մեխանիզմն անարդյունավետ է, որովհետև այն գործիքները, որով փորձվում է ազդել գնաճի դեմ, թույլ չի տալիս տեսնել մեր երկի իրական խնդիրները։ Ինչ վերաբերում է նրան, որ բանկերի հոսքերն աճել են 98 մլրդ դրամով, ապա ասեմ, որ սա նույնպես անոմալիա է, որովհետև երբ տնտեսությունն անկման մեջ է, երբ չկան անհրաժեշտ զարգացման համակարգեր, բայց ֆինանսական սեկտորը նման աճ ունի, սա նշանակում է, որ ֆինանսական շուկան կապ չունի տնտեսության հետ՝ ամեն մեկն իր կանոններով է շարժվում։ Մեր երկիրը հիմնականում բանկային հոգեբանությամբ կառավարվող երկիր է,–ասել է նա։
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այն լավատեսական մոտեցումները, որ այժմ կան, հիմքեր չունեն, որովհետև եթե վարվող քաղաքականութույունը ցույց է տալիս ավելի բացասական արդյունք, բնակչության կետնսամակարդակն էլ անկում է ապրում, իսկ փոքր ու միջին բիզնեսն էլ գնալով ավելի է խեղճանում, ապա լավատեսության մասին ճիշտ չէ խոսել։
ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ասել է, թե ինքը համաձայն չէ Արծվիկ Մինասյանի հետ։
–Ես համամիտ չեմ, որ ԿԲ–ն չպետք է օգտագործի գնաճի զսպման իր մոնիտար գործիքները։ Նա ունի այդ գործիքները, բա ի՞նչ պետք է անի,–ասել է նա։
–Ես չեմ ասում, թե չօգտագործի։ Ես ասում եմ՝ թողնում են միայն այդ գործիքների վրա, բայց այդպես հնարավոր չէ,–ճշգրտել է Արծվիկ Միանսյանը։
–Նախ, եթե ինքը այդ գործիքները չիրականանցի, ապա վաղը–մյուս օրը նույն մեղադրողները կասեն՝ ինչո՞ւ չիրականացրեցիր, ինչո՞ւ վերավորակավորման տոկոսադրույքը չբարձրացրեցիր, փողը չթանկացրեցիր, որ գնաճն այսպես ծավալ ունեցավ։ Այսինքն՝ ԿԲ–ի իրականացրած գործառույթները տվյալ պարագայում համահունչ են գնաճի զսպմանն ուղղված քայլերին։ Երկրորդ՝ երբ ասում ենք, որ մեզ մոտ լուրջ ավելացել են վարկային ռեսուրսների, հոսքերի քանակը, ապա ասեմ, որ այստեղ պատճառն այն է, որ տնտեսությունը սկսում է կամաց–կամաց վերելք ապրել՝ անկախ մեր բոլոր չցանկացողներից, որոնք ասում են, թե տնտեսությունը մեռած է։ Տնտեսությունը կամաց–կամաց արթնանում է,–ասել է Վարդան Այվազյանը։
Արծվիկ Մինասյանն էլ հակադարձել է, թե Վարդան Այվազյանի ասածները ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։

7or.am