2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 178.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 181.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 97.3%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 21.5%-ով, ծախսերի գծով` 19.5%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 27.5 մլրդ դրամի դիմաց:
Եկամուտներ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 14.8 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք 10.8%-ով (16.6 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 11.1%‑ով (1.1 մլրդ դրամով), իսկ արտաքին աղբյուրներից ստացվել են 141.4 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ` նախորդ տարվա 795.6 մլն դրամի դիմաց:
Պետական բյուջեի եկամուտների 94.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ,Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11‑րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 3.9 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 91.7%-ը:
2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 140 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 99.9%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.1%-ով կամ 12.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, ռոյալթիի և եկամտահարկի մուտքերի աճով:
Ծախսեր
2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 181.4 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 85.8%‑ը: Ծրագրից շեղումը հիմնականում արձանագրվել է ընթացիկ ծախսերի գծով: Մասնավորապես` 166.9 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 14.4 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 2.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 41.7%‑ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 6.6%‑ով կամ 11.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների, նպաստների, կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, այլ ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 166.9 մլրդ դրամ` 86.4%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 4.9%-ով կամ 7.8 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 15.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 1 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 92.4%-ը և 82.6%-ը: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 5.4%-ով և 4.9%-ով: Հաշվետու ժամանակահատվածում 7.5 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 92.1%-ը: Մասնավորապես` նշված գումարից 5.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 1.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 22.3%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին: Պետք է ընդգծել, որ գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ միջին և երկարաժամկետ առումներով դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն և հուսալի միջոց:
Պակասուրդ
2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 27.5 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեի ազատ միջոցներից եռամսյակային ծրագրով նախատեսված 30.7 մլրդ դրամից օգտագործվել է 12.7 մլրդ դրամ: Բացի այդ, չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 12.9 մլրդ դրամի վարկային միջոցները: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 15.3 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` -12.9 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին