Շտեֆան Ֆյուլե. «Ռազմական հռետորաբանությունն օգտակար բան չէ»
–Մեր հարևանությունն ապահով չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ երկարաձգված հակամարտությունները չեն լուծվել խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա,–ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակում է սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքնեին՝ հիմքում ունենալով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները։
–Կարծում եմ՝ պետք է կողմերին բացառապես հասկանալի դարձնել, որ զինված ուղին տարբերակ չէ։ Կողմերի համար կարևոր է նաև ճշգրտել հռետորաբանությունը,–ասել է նա և հավելել,–առհասարակ՝ ռազմական հռետորաբանությունն օգտակար բան չէ։

7or.am