Լրահոս

29.04.2011 11:42


Ռուսաստանից արտահանվող բենզինի մաքսատուրքը կբարձրանա 44%–ով

Ռուսաստանից արտահանվող բենզինի մաքսատուրքը կբարձրանա 44%–ով

Ռուսաստանից արտահանվող բենզինի մաքսատուրքը մայիսի 1–ից կբարձրանա 44%–ով՝ կազմելով 1 տոննայի համար 408,3 դոլար։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ բաց նավթամթերքի մաքսատուրքը մայիսի 1–ից տոննայի համար ներկայիս 283,9 դոլարից կբարձրանա մինչև 304 դոլար։

Բենզինի արտահանման մաքսատուրքի բարձրացման մասին որոշումը ՌԴ կառավարությունն ընդունել է հինգշաբթի օրը՝ Ռուսաստանի հատկապես որոշ շրջաններում վառելիքի սղության դեմ պայքարի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը