Նստացույցի պատրաստ մասնակիցներին տուն ուղարկողներից մեկն էլ Զոյա Թադևոսյանն է եղել
Երեկ, երբ ՀԱԿ երթից հետո Ազատության հրապարակ վերադարձած մի քանի 10–յակ մասնակիցներ դժգոհել են Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի այն հատվածից, որում նա իշխանություններին տված վերջնաժամկետը ևս մեկ ամսով հետաձգում է, և ցանկացել են նստացույց անցկացնելԱզատության հրապարակում, նրանց հանգստացնողներից մեկն էլ եղել է «Ժողովրդի իշխանություն» քաղաքական-հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը։
–Ի՞նչ է, պետք է մենք իշխանությունների վրա հարձակվենք ու փորձենք այս երկիրն ամբողջությամբ քաոսի՞ վերածել։ Իհարկե, մենք մեկ ազգ ենք, մեկ պետություն ենք, ժողովուրդ ենք, կան այլ ազգեր մեր կողքին, մենք բոլորս միասնական պետք է պայքարենք մեր երկիրը կարգի բերելու, մեր երկրում, ի վերջո, ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն հաստատելու համար։ Դա նորմալ է, և ես գտնում եմ, որ ամեն ինչ ճիշտ է,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Զ. Թադևոսյանը։
Այդուհանդերձ, նա հավելել է, թե մարդիկ այլևս չեն համբերում, 3 տարի պայքարում են, և ջրբաժանի օր էր հայտարաված, մարդիկ էլ դրան սպասում էին, իսկ ինքը փորձել է այդ մարդկանց լարվածությունը մեղմել, ու մի քանի հորդորներից հետո, Զ. Թադևոսյանի խոսքերով, նրանք հանգիստ տուն են գնացել։
–Գալիս են մարդիկ, ովքեր ուզում են շուտափույթ, հնարավորինս արագ փոփոխություններ, և պատկերացումները հեղափոխական են։ Այն ազդեցությունը, որ թողել է աֆրիկյան երկրների հեղափոխությունը, դեռևս շարունակում է հատվածներում պահպանվել։ Մարդիկ այդ արագընթաց փոխոխություններին են սպասում, և ես կարծում եմ, որ նրանք էլ ճիշտ են, որովհետև ասում են՝ կուշտը սովածին չի հասկանում։ Մարդիկ աշխատանք չունեն, փոփոխություն են ուզում, որպեսզի որոշում կայացնեն՝ մնա՞ն այս երկրում, թե հեռանան,–ավելացրել է Զ. Թադևոսյանը։
Նստացույցի պատրաստ մասնակիցներին տուն ուղարկողներից մեկն էլ Զոյա Թադևոսյանն է եղել
Երեկ, երբ ՀԱԿ երթից հետո Ազատության հրապարակ վերադարձած մի քանի 10–յակ մասնակիցներ դժգոհել են Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի այն հատվածից, որում նա իշխանություններին տված վերջնաժամկետը ևս մեկ ամսով հետաձգում է, և ցանկացել են նստացույց անցկացնել Ազատության հրապարակում, նրանց հանգստացնողներից մեկն էլ եղել է «Ժողովրդի իշխանություն» քաղաքական-հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը։

7or.am