Լրահոս

29.04.2011 10:31


ԱՄՆ–ում փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է 305–ի

ԱՄՆ–ում փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է 305–ի

«Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, հաղորդում է, որ ԱՄՆ–ի հարավային նահանգներ հասած մրրիկային ցիկլոնը խլել է 305 մարդու կյանք։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտարարվել էր 259 զոհերի մասին։

Նյութական վնասը հաշվվում միլիարդավոր դոլարներով։

Չորեքշաբթի ազգային օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է հարավային նահանգներում մրրիկների 137 օջախի մասին։

Ամենաշատ զոհեր կան Ալաբամա նահանգում, որտեղ տարերքի հետևանքով զոհվել է 204 մարդ։ Օդերևութաբան Ջոշ Նագելբերգը նշել է, թե Թուսքալուզա քաղաքին վրա հասած 1,6 կմ լայնությամբ փոթորիկը, հնարավոր է, դարձել է ամենախոշորը նահանգի ողջ պատմության ընթացքում։

Միսիսիպի նահանգի իշխանությունները հաստատել են 33 մարդկանց մահվան փաստը։ Նույնքան էլ զոհվել են Թենեսի նահանգում, 5–ը՝ Վիջինիայում, իսկ 1 հոգի՝ Քենթուկիում ։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորին ցավակցություն է հայտնել Ալաբամայի մեծ թվով զոհերի կապակցությամբ և խոստացել է նահանգին դաշնային օգնություն ցուցաբերել։

Այս խորագրի վերջին նյութերը