ՆԱՏՕ–ի հարձակումից հետո Տրիպոլին ցնցվել է հինգ հարվածից
«Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, որ ամենաքիչը հինգ պայթյուն է որոտացել հինգշաբթի երեկոյան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ՆԱՏՕ–ի ինքնաթիռների հարձակումից հետո։
Երկուշաբթի ՆԱՏՕ–ի օդային ուժերը հզոր հարված են հասցրել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրի շինություններին։
Լիբիայում անկարգությունները սկսվել են փետրվարի 15–ից։ Ընդդիմությունը պահանջում է երկիրն ավելի քան 40 տարի ղեկավարող նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը, և բողոքողների ցույցերը հետագայում վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև։
Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին Լիբիայի վերևում ոչ թռիչքային գոտի սահմանելու և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության մասին որոշում էր ընդունել։