Լևոն Տեր–Պետրոսյանը թույլ չի տվել Ազատության հրապարակում նստացույց անցկացնել
Երեկ ՀԱԿ հանրահավաքն ավարտվել է Երևանի կենտրոնական փողոցներում անցկացված երթով։ Երբ վերադարձել են Ազատության հրապարակ, հանրահավաքի շարքային մասնակիցներից մի քանի տասնյակը որոշել են շուրջօրյա նստացույց անցկացնել այնտեղ։ Սակայն Լևոն Տեր–Պետրոսյանը չի խրախուսել նրանց այս որոշումը։
–Հանրահավաքը հայտարարում ենք ավարտված,–հարթակից ասել է Լևոն Տեր–Պետրոսյանը, ում հանրահավաքի մասնակիցները ընդդիմացել են՝ վրդովված բղավելով՝ ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Ի պատասխան՝ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջարկել է՝ այսքան սպասել են, մեկ ամիս էլ սպասեն և տեսնեն՝ իշխանությունները կատարո՞ւմ են իրենց 3–րդ պահանջն էլ՝ քաղբանտարկյալների ազատարձակումը, և վճռական տրամադրված քաղաքացիներին տուն է ուղարկել։

7or.am