Կարծիք

12.11.2020 15:20


Կապիտուլյացիայի ու վերածննդի արանքում

Կապիտուլյացիայի ու վերածննդի արանքում
Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա է ստորագրել և պետք է հեռանա։ Անգամ սպորտում երբ թիմը պարտվում է, գլխավոր մարզիչ է փոխվում, էլ ուր մնաց, թե պետության պարտությունից հետո ղեկավարը մնա իր տեղում։
Եթե նա արժանապատվություն և խելք ունենար, ապա կհեռանար կա՛մ ինքնասպանությամբ, կա՛մ իշխանությունից հեռացման մեխանիզմների քննարկմանը մասնակցելով։ Բայց քանի որ Նիկոլը ո՛չ արժանապատվություն ունի, ո՛չ խելք, ուստի ընտրել է ամենավատ տարբերակը։
Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարությամբ սպառնաց, որ կառչած է մնալու վարչապետի աթոռից։ Ժողովրդին խայտառակ պարտության տարած այդ ողորմելին դեռ երես ունի խոսելու և պետության ղեկավար մնալու։
Նա սպառնաց, որ կապիտուլյացիան տանելու է մինչև վերջ՝ մինչև վերջին հայը և մինչև Հայաստանի վերջը։ Դա ի՛ր ընտրությունն է։ Ոտքերով կամ ձեռքերով առաջ տարբերակով հեռանալու ընտրությունը։
Հիմա մե՛ր ընտրության մասին։
Կա՛մ Հայաստան ու Արցախ, կա՛մ Փաշինյան։ Ընտրությունը յուրաքանչյուրինս է, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներինը։
ՀՀ ամեն մի քաղաքացի պետք է որոշի՝ կանգնել քաղաքական դիակ Նիկոլի կողքին, ցնցումների տանել երկիրը ու թաղվել նրա հետ մեր պատմության աղբանոցո՞ւմ, թե՞ կանգնել մեր երկրի կողքին։ Երկիր, որի գոյության գլխին լրջագույն սպառնալիքներ են կախվել նիկոլական կապիտուլյացիայի արդյունքում (շատերը դեռ տաք են ու չեն զգում, թե ինչ է տեղի ունեցել), և որի վերածննդի համար հսկայական ջանքեր է պետք գործադրել։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը