Լրահոս

29.04.2011 00:54


Ադրբեջանական կաղմի արձակած գնդակից հայ զինվոր է սպանվել

Ապրիլի 28-ին ժամը 16:15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ, ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը