Լրահոս

28.04.2011 19:06


Հրանտ Բագրատյան.«Իշխանությունը տեսնում է, որ տնտեսական իրավիճակը շտկել չի լինում` բանը բանից անցել է»

Հրանտ Բագրատյան.«Իշխանությունը տեսնում է, որ  տնտեսական իրավիճակը շտկել չի լինում` բանը բանից անցել է»

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն ասել է, թե ամերիկյան մի  կազմակերպություն հրապարակել է, որ Հայաստանում բնակչության 12%–ն է գոհ իր կյանքից, իսկ 86%–ը կամ գոյատևում է կամ տառապում, իսկ 34%–ը տառապում է։

–Համեմատության մեջ դնենք մեր տվյալները։ Մերոնք ասում են, թե ապրելու պրոբլեմ ունի 23%–ը։ Լիբիայում, որտեղ հասարակությունը պայքարում է Քադաֆիի ռեժիմի դեմ՝ 5 անգամ ավելի լավ են ապրում, քան Հայաստանում։ Թունիսում 4 անգամ ավելի լավ են ապրում քան Հայաստանում, Եգիպտոսում 1,5 անգամ ավելի լավ` քան մենք։ Դե պատկերացրե'ք, թե որքան համբերատար ենք  մենք,–ասել է նա։

–Կա նաև էական հանգամանք՝ իշխանությունն ինքը  տեսնում է, որ  տնետսական իրավիճակը շտկել չի լինում, երբեմն ուզում են, բայց բանը բանից անցել է՝ զգում են դա,–ասել է։

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ գյուղերում հողերի 60 % մշակաված չէ, իսկ  խորհրդարանում էլ չկա մի ուժ, որը պաշտպանի գյուղացու շահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը