Տնտեսական

28.04.2011 17:29


Գյումրիում գործարանը կանգած է փակման եզրին

Գյումրիում գործարանը կանգած է փակման եզրին Արդեն 5 ամիս է, ինչ չի աշխատում Գյումրու «Քարհատ մեքենա» ձռնարկությունը, իսկ աշխատակիցները պարապուրդի են մատնված: Գործարանը իր վերջին արտադրանքը տվել է անցած տարեվերջին, իսկ նոր պատվերներ դեռևս չկան: –Այսօր ամբողջ հավաքման արտադրամասում   2-3 հոգի է աշխատում: Այսպես շարունակվելու դեպքում շատ հնարավոր  է, որ սեփականատերը մի օր էլ որոշի, որ 50 հոգուն անվերադարձ տուն է ճանապարհելու ու գործարանի դռները փակելու  ու հեռանալու է,–ասել է «Քարհատ մեքենա» ձեռնարկություն գլխավոր ինժեներ Դավիթ Ղազանչյանը: 2002թ.  գործարանը մասնավորեցվեց ու փրկվեց լուծարումից: Այդ գործարանը տարիներով աշխատել է արտասահմանյան պատվեր կատարելով, հիմա դրսից պատվերներ չկան: Գործարանի տնօրինության հավաստմաբ՝  առաջարկ են ներկայացրել ներքին մեքենաշինական պատվերներ կատարել, մինչև պատվերներ կունենան, սակայն  առաջարկին չեն արձագանքել: –Ներքին արտադրողը պաշտպանված չէ, թե չէ՝ կարելի է այնպես կազմակերպել, որ Հայաստանը ոչ թե ներկրի, այլ սեփական արտադրանքը շահագործի,–նշել է Դավիթ Ղազանչյանը: Դերենիկ Մալխասյան Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը