Լրահոս

28.04.2011 16:24


Հայաստանում շուրջ 70 հազ. ձեռնարկություն, հնարավոր է, լուծարվի

Հայաստանում շուրջ 70 հազ. ձեռնարկություն, հնարավոր է, լուծարվի

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ասել է, թե մեր երկրի գործարարը աշխարհում ընդունված քաղաքակիրթ մեթոդներով է աշխատելու։ Մասնավորապես՝ կրճատվել է հարկ վճարողներից պահանջվող շուրջ 50 դիմումների և տեղեկանքների քանակը։ Ինչպես նաև՝ հարկատուն այլևս պարտադրված չի լինի ամեն անգամ այցելել հարկային մարմին, այլ շփումը պետք է դառնա էլեկտրոնային։

Ի դեպ, այս ոլորտում իրականացվող բարեփոխումների հետևանքով շուրջ 70 հազ. ձեռնարկություն, հնարավոր է, փակվի։ ՊԵԿ նախագահը նշել է նաև, որ այսօր  ՀՀ հարկային մարմիններում այնքան ձեռնարկություններ կան գրանցված, որոնք 2008թ. հունվարի 1–ի դրությամբ ոչ մի գործարք, ոչ մի հաշվետվություն չեն ներկայացրել։

–Այսինքն՝ դրանց թողնել՝ մնան մեր հաշվառման մեջ, և դրանց նկատմամբ որևիցե գործողություններ չանել, բարդացնում է հարկային համակարգի կյանքը,–ասել է Գ. Խաչատրյանը։–Եթե ոչ մի գործարք չեն կատարել, մենք առաջարկում ենք՝ դրանք ներկայացնենք Արդարադատության նախարարության պետական ռեգիստրին, որը կտեղադրի այդ ձեռնարկությունների ցանկը համապատասխան կայքում։ 2–3 ամսվա ընթացքում եթե որևիցե կառույց որևիցե պահանջ կունենա այդ ձեռնարկության նկատմամբ՝ պարտքեր, պահանջներ, անապրանք գործարքներ և այլն, ավտոմատ ձևով այդ ձեռնարկությունները կլուծարվեն։ Ե՛վ նրանց կյանքը կթեթևանա, և՛ կթեթևանա նաև հարկային, մաքսային մարմինների կյանքը, որովհետև այդ 70 հազ. ձեռնարկություններն անընդհատ հայտնվում են ցուցակներում, որոնք մարմիններում անընդհատ քննարկում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը