Ռուբեն Հակոբյան. «ՀԱԿ առաջնորդը իշխանությունների վրայից հանեց մարտի 1–ի քաղաքական պատասխանատվությունը»
«Չե՞ք կարծում, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ» հարցին ի պատասխան` «Հայելի» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, թե այդ տրամաբանաությունը քաղաքական դաշտում, իհարկե, կա, բայց իր կարծիքով՝ դա տեղին չէ։ Սակայն ամբողջ ընթացքում շատ տեսանելի է եղել, որ Լևոն Տեր Պետրոսյանի պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ է եղել, և այդ գործոնը հիմա կարող է օգտագործվել, բայց զուտ քաղաքական վերլուծական առումով ինքը չի կարծում, որ այդ պայքարը պետք է նրա դեմ ուղղված լինի։
Նա ընդգծել է.
–Շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ ՀԱԿ առաջնորդն իր վերջին ելույթի ժամանակ իշխանությունների վրայից հանեց մարտի 1–ի քաղաքական պատասխանատվությունը։ Եթե հիշում եք, ասվեց, որ նախագահը կարող է իրեն տրված օրենքի լիազորությունների սահմաններում ներում շնորհել քաղբանտարկյալներին։ Իսկ ներում ո՞ւմ են շնորհում՝ կա՛մ միտումնավոր հանցագործություն կատարածներին, կա՛մ ակամայից հանցագործ դարձածներին, կա՛մ ինչ–որ սխալներ թույլ տվածներին։ Այսինքն՝ հանցագործության տարրը կա այստեղ։
Նրա խոսքերով՝ եթե խոսվում է դրա մասին, ապա մարտի 1–ի հարցը Լևոն Տեր–Պետրոսյանը գցում է դատաիրավական քրեական օրենսգրքի դաշտ։

7or.am