Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, անդրադառնալով ԱՎԾ–ի հրապարակած՝ 2011թ. առաջին եռամսյակի տվյալներին, ասել է, թե ի տարբերություն նախորդ տարիների՝ ԱՎԾ-ն տալիս է ոչ թե կուտակային տվյալներ, այլ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ:
–ՀՆԱ–ի կառուցվածքն էականորեն փոխվել է, որտեղ մեծ մասնաբաժին ունի ադյունաբերությունը: Ամենամեծ աճը մարտին արձանագրել է արդյունաբերությունը: Կան դրական տեղաշարժեր արտահանման և ներմուծման բնագավառում: Բարձր գնաճը` 11,5%, պայմանավորված է նաև արտաքին գործոնով. արտաքին շուկայում պարենային ապրանքների գներն աճել են,–ասել է նա:
Ըստ Գագիկ Մինասյանի՝ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր տնտեսությունը կախված չլինի արտաքին ճնշումներից:
–Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում գյուղատնտեսության բնագավառում: Մենք նպատակ ունենք էապես կրճատելու գնաճը,–ընդգծել է նա:
Ինչո՞վ է պայմանավորված բարձր գնաճը