Լրահոս

28.04.2011 15:11


Գագիկ Մինասյան. «ՀՀ նախագահի հետևողական կոչերը հասնում են իրենց նպատակին»

Գագիկ Մինասյան. «ՀՀ  նախագահի հետևողական կոչերը հասնում են իրենց նպատակին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը անդրադառնալով այսօրվա ՀԱԿ հանրահավաքին՝ հայտարարել է, թե ջրբաժանների մասին շատ հաճախ են ասել ՀԱԿ–ի ներկայացուցիչները և, ըստ էության, ընդդիմության գործիչների կողմից այդ գործելաոճն արդարացված է:

–Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ այն հանգամանքից, թե որ դաշտում է գործում՝ իշխանությա՞ն, թե՞  ընդդմության, ունի իր գործիքները: Նրանց  գործիքներից մեկն էլ այն է, որ անընդհատ բարձր պահեն հասարակության մեջ իրենց վարկանիշը, որի համար տարբեր հնարավորություններ են օգտագործում: Սակայն եթե մենք անդրադառնանք անցած հանրահավաքներին, մենք կտեսնենք, որ այդպիսի գնահատականներ տրվել են նաև այդ հանրահավաքներից առաջ, և հանրահավաքների արդյունքում այդ գնահատականները չեն արդարացվել: Ավելի ճիշտ կլինի այսօր խոսել մեկ ուրիշ որակական փոփոխությունների մասին,–ասել  է նա:

Ըստ Գագիկ Մինասյանի՝ որակական փոփոխությունն այն է, որ կարծեք թե ՀՀ  նախագահի հետևողական կոչերը`քանդել անհանդուրժողականության պատերը ներքաղաքական դաշտում, հասնում են իրենց նպատակին:

–Սա իսկապես չափազանց կարևոր է՝ ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև՝ հոգեբանական առումով: Պետք չէ, որ մեր հասարակությունը  շարունակի երկփեղկված ընթացքը, պետք չէ՝ չարություն սերմանվի հասարակության տարբեր խավերում: Պետք է գտնել ընդհանուր եզրեր, որոնցով լուծել այն խնդիրները, որոնք առկա են: Իսկ խնդիրները բազում են,–ասել  է նա:

Այս խորագրի վերջին նյութերը