Լրահոս

28.04.2011 15:01


Լեռնիկ Ալեքսանյան. «Երկխոսություն միշտ էլ եղել է»

Եթե ընդդիմությունն ուժեղ է, ուժեղանում է նաև իշխանությունը, և եթե ընդդիմությունը մեծ հեղինակություն վայելի, ապա դրանով կմեծանա իշխանությունների հեղինակությունը, քանի որ քաղաքական դաշտը մի ամբողջություն է,–այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին։

Նա նկատել է, որ երբ հանրահավաքներում ասվում են խոսքեր, որոնք հաջորդ հանրահավաքում չեն արվում, ժողովուրդը դադարում է հավատալուց, որը վարկաբեկման ամենալավ միջոցն է։

Խնդիրը հավատն է, թող հավատան ընդդիմությունը,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունների համար դժվար կլինի աշխատել այն ընդդիմության հետ, որը սկզբունքային խնդիրներ առաջ չի քաշում։

Այն հարցին, թե կա ՀԱԿ–իշխանություն երկխոսություն, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է.

–Երկխոսությունը սկսվում է երկու, երեք, հինգ հոգուց, ու պարտադիր չէ այն պատկերացնել առաջին դեմքերի մակարդակով։ Կարծում եմ, որ երկխոսություն միշտ էլ եղել է։ Պարտադիր չէ՝ դեմ առ դեմ նստել ու երկխոսել, դա արդեն բանակցություն է–ասել է Լ. Ալեքսանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը