Ինչպես հաղորդում է «The Guardian» պարբերականը, Իրանի խորհրդարանում սկսել են պատրաստվել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին պաշտոնանկ հայտարարելու գործընթացին։ Նշվում է, որ նախագահին հեռացնելու պատգամավորների ցանկությունը կարող է կապված լինել Ահմադինեջադի և Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Համենեի միջև եղած տարաձայնությունների հետ։
Որպես Ահմադինեջադի և Համենեի միջև տարաձայնությունների վերջին ապացույց՝ պարբերականը վկայակոչում է հետախուզման հարցերով նախարար Հեյդար Մոսլեհին պաշտոնից հեռացնելու՝ երկրի ղեկավարի անհաջող փորձը։ Ապրիլի 17–ին Ահմադինեջադի հրամանով նախարարն ազատվել է աշխատանքից, սակայն Համենեի որոշմամբ վերադարձվել իր պշտոնին։
Տարաձայնություններ Իրանի նախագահի և բարձրագույն ղեկավարի միջև եղել են նաև ավելի վաղ։ Մասնավորապես, 2009թ. հուլիսին Ալի Համենեն աշխատանքից ազատել է առաջին փոխնախագահ Էսֆադիար Ռահիմ Մաշայեին։ Նախագահն անձամբ իր տեղակալի հրաժարականի մասին որոշում չէր կայացրել և որպես հետևանք՝ նրան նշանակել էր իր աշախատակազմի ղեկավար։ Ընդգծվում է, որ Մաշայեի դուստրն ու Ահմադինեջադի որդին ամուսնացած են։ «The Los Angeles Times»–ը գրում է, որ 2011թ. ապրիլին նախագահն իր աշխատակազմի ղեկավարին պաշտոնաթող է արել։ Թե ինչն է եղել այդ քայլի պատճառը, պարբերականը չի հստակեցնում։
«The Guardian»–ը գրում է, որ տարաձայնությունների ևս մեկ օրինակ է երկրի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի պաշտոնանկությունը, որի մասին որոշումը Ահմադինեջադը կայացրել է 2010թ. դեկտեմբերին՝ առանց բարձրագույն ղեկավարին տեղյակ պահելու։ Իրանի նոր արտգործնախարար է նշանակվել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ալի Աքբար Սալեհին։
Պարբերականը նշում է, որ վերջին տարաձայնության ժամանակ Ահմադինեջադը բացահայտ իր դժգոհությունն է հայտնել Համենեի կայացրած որոշումների վերաբերյալ։ Մասնավորապես, նա հրաժարվել է հրապարակավ հետ կանչել աշխատանքից ազատված հետախուզության հարցերով նախարարին, ինչի մասին նրան խնդրել էին մի շարք պատգամավորներ և Իսլամական հեղափոխության պահպանության կորպուսի ղեկավարներ։ Բացի դա, անցած ուրբաթ օրվանից նախագահ Ահմադինեջադը դադարել է երևալ հանրությանը։
Չնայած այն բանին, որ Իրանի նախագահը պետության պաշտոնական ղեկավարն է, սակայն բարձրագույն ղեկավարությունը լիազորությունների ավելի լայն հնարավորություն ունի։ Մեկնաբանելով վերջին իրադարձությունները՝ Իրանի ընդդիմության ներկայացուցիչները եթնադրել են, որ իրերի նման դասավորությունն Ահմադինեջադին այլևս դուր չի գալիս։
Իրանի խորհրդարանը որոշել է Ահմադինեջադին հեռացնել