Ազգագրագետ. «ՀԱԿ–ը, իր անունն ընտրելով «ազգային», սխալ է կատարել»
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձել հայ ժողովրդի մտածելակերպին ու հոգեկերտվածքին։ Որպես մեր մտածողության կարևորագույն բաղադրիչ՝ նա առանձնացրել է խմբակենտրոնությունը, երբ հիմնարար արժեք է համարվում խումբը, այլ ոչ թե մարդը։
Անդրադառնալով Հայաստանի քաղաքական մշակույթին՝ բանախոսը նշել է, թե քաղաքական կուսակցությունների հիմնական թերությունն այն է, որ նրանք հանդես են գալիս ազգի անունից ու ազգային շահ են փորձում պաշտպանել այն դեպքում, երբ նրանցից յուրաքանչյուրը որոշակի շահ է պաշտպանում։ Նրա կարծիքով՝ ՀԱԿ–ը, իր անունն ընտրելով «ազգային», սխալ է կատարել։
Ազգագրագետի խոսքերով՝ պետության կայացման գլխավոր պայմաններից մեկը ազգի տրոհումն է տարբեր շահերի, և քաղաքական կուսակցությունները պետք է ձևակերպեն հենց այն շերտի շահերը, որին պաշտպանում են։
–Մինչև հասարակության մեջ չառաջանան տարբեր բաժանված շերտեր, չի կարող քաղաքական ուժ գոյություն ունենալ։ Այդ պատճառով էլ մեր հասարակությունում կան քաղաքական ուժեր, որոնք գաղափարի առումով մի բան են ասում, բայց իրենց գործունեություններն ուղղված չէ այդ գաղափարի իրականացմանը, այսինքն՝ գաղափարն ու գործողությունները տարբեր հարթություններում են։
Նա ՀԱԿ–ին հիմնականում քննադատում է նրա համար, որ ՀԱԿ–ը ցույց չի տալիս, թե որ շերտի շահերն է պաշտպանում։
Խոսքի վերջում էլ Ա. Թադևոսյանը նշել է, թե մինչև մեր ազգը խմբակային վիճակից դուրս չգա ու հասարակական բովանդակություն չստանա, մենք չենք ունենա պետություն, այլ կունենանք մի ֆորմալ կազմավորում, որը մեր ժողովրդի շահերի իրականացմանը չի ծառայի։

7or.am