Լրահոս

28.04.2011 14:10


ՀԱԿ–իշխանություն դաշինք հնարավո՞ր է

ՀԱԿ–իշխանություն դաշինք հնարավո՞ր է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ–ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասել է, թե ՀՅԴ–«Ժառանգություն»–ՀԱԿ դաշինք չի կարող լինել, որովեհտև ժամանակին ՀԱԿ առաջնորդը լավ չի վարվել ՀՅԴ–ի և «Ժառանգության» նկատմամբ։

–Նա նույնիսկ ներողություն չի խնդրել այն դատավարությունների, ջարդի, բանտարկությունների համար, որ իրականացրեց ՀՅԴ–ի նկատմամբ։ Նույնն էլ «Ժառագության» պարագայում, երբ նա Րաֆֆի Հովհաննիսյանին արտգործնախարարի պաշտոնից հանեց այն բանի համար, որ նա խոսում է հայ դատի  մասին, որը  ՀՀՇ–ի այն ժամանակվա ղեկավարի ծրագրերում չկար  որպես առաջնահերթ խնդիր։ Հետևաբար պարզապես նույնը կրկնում են  և… Վահան Հովհաննիսյանն ու Րաֆֆի Հովհաննիայանը, որոնք հանդես են գալիս որպես այդ ուժերի խոսնակներ, ասում են, որ դաշինք ՀԱԿ–ի  հետ  հնարավոր  չէ,–ասել է նա։

Ըստ  Ահարոն Ադիբեկայանի՝ այստեղ հարց է ծագում, թե ում հետ կարող է դաշինք կազմել  ՀԱԿ–ը։

Ենթադրել, որ ընտրություններից առաջ ՀԱԿ–իշխանություն որևէ դաշինք կլինի, այն էլ այն պայմաններում, որ կոալիցիան առանձին–առանձին է հանդես գալու ԱԺ ընտրություններում, այդ ինչպե՞ս կարող է լինել, որ ինչոր նախկին հակառակորդ գա ու կոալիցիա մտնի։ Ինձ թվում է՝ դա անհեթեթ է և՛ մարդկային, և՛ տրամաբանական առումով,–ասել  է նա։

Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ ԱԺ առաջիկա ընտրություններում կարող են լինել 5–7 լուրջ  քաղաքական ուժ կամ միավորում, իսկ արդյունքներն ու ձայների բաշխվածությունը կախված կլինի երկրում ճգնաժամի հաղթահարումից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը