Լրահոս

28.04.2011 13:56


Սոցիոլոգ. «ՀԱԿ–ը անցում կատարելով կենտրոն՝ կարող է կորցնել իր ընտրազանգվածի 8–10%–ը»

Սոցիոլոգ. «ՀԱԿ–ը անցում կատարելով կենտրոն՝ կարող է կորցնել իր ընտրազանգվածի 8–10%–ը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ–ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկայանը հայտարարել է, թե ՀԱԿ–ը «դրեյֆ» է անում ծայրահեղ ընդդիմությունից դեպի կենտրոնամետ։

Նա փորձում է ամբողջ  ընդդիմադիր  դաշտը փակել իրենով և ինչքան ձայն կա՝ գրավել իր կողմը։ Իսկ  գալով կենտրոն՝ նա արդեն հնարավորություն է ստանում համագործակցել  կամ ինչ–որ  երկխոսության գալ դաշտի հակառակ կողմի՝ իշխանամետ ուժերի հետ։ Սա է կենտրոնի  ամենաբարենպաստ դիրքը, որ և՛ աջից, և՛  ձախից բանակցությունների գնա։ Բայց քանի որ ՀԱԿ–ը  համագործակցում  է ոչ թե հանուն համագործակցության կամ հայ ազգին ծառայելու կամ իր լուման ներդնելու մեր  առաջընթացում, այլ  իշխանության գալու համար, ապա դժավար խնդիր է առաջանում։ Մենք ունենք նախագահի, վարչապետի և  ԱԺ խոսնակի մեկական աթոռ, և երկու հոգի  չեն կարող նստել։

Ըստ  Ահարոն Ադիբեկյանի՝ ՀԱԿ–ը պատրաստ չի լինի  գալ ու մտնել  կոալիցիա և երկրորդ կամ երրորդ դերակատարություն ունենալ, քանի որ բացի ՀՀԿ–ից՝ կա ԲՀԿ:

–Այսօր թե՛ իշխանական թևը, թե՛ ընդդիմադիր  թևը  պետք է իր ընտրողներին բացատրի, թե ինչու է գնում այս կամ այն քայլին, համագործակցության, երկխոսության։ Այսօր արդեն Լևոն Տեր–Պետորսյանի  ընտրազանգվածի մեջ ծայրահեղ ընդդիմությունը նեղացած է և սկսել  է քննադատությունը, որ ինքը դարձել է կենտրոնամետ և հարաժարվում է ձախակողմյան բանաձևերից, գնահատականներից ու զարմանում է, որ  ՀՀ նախագհն այսօր շատ բարեհամբույր և ուրախ է, որ ՀԱԿ–ը վերջապես ոչ կոռեկտ վարվելակերպից գնում է կոռեկտ  քաղաքական պայքարի միջոցների իր նապտակին հասնելու համար։ ՀԱԿ–ը «դրեյֆ» անելով կենտրոն՝ կորցնում է այդ ծայրահեղ ընդդիմությանը, որը, մեր  հաշավարկներով, կազմում է 8–10%,–ասել  է նա։

Ըստ  Ահարոն Ադիբեկյանի՝ կենտրոն գալով՝ ՀԱԿ–ի համար դժվար կլինի ձայներ  ավելացնել, քանի որ այս թևում արդեն գործում են ՀՅԴ–ն և «Ժառանգությունը», ինչպես նաև այլ փոքր կուսակցություններ, որոնք կարող են մտնել  խաղի մեջ և որոշ տոկոս ձայն տանել թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից։

–Հիշենք, որ այսօրվա խորհրդարանում հասարակության 25%–ի ձայները  ներկայացված չեն, քանի որ կորել են մանր կուսակցությունների մեջ,–ասել է Ահարոն Ադիբեկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը