Կրեմլից պարզաբանել են, թե ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Բայդենին ընտրություններում հաղթելու առթիվ
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու Վլադիմիր Պուտինը դեռ չի շնորհավորել Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Պեսկովի խոսքով՝ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել ընտրությունների ելքը: «Նրա իրավաբանները հայցեր են նախապատրաստել տարբեր նահանգների դատարաններում: Այդ իսկ պատճառով մենք ճիշտ ենք համարում սպասել պաշտոնական հայտարարության»,-ասել է Պեսկովը:
Վերջինս նշել է, որ Թրամփի հաղթանակի պարագայում նախորդ ընտրություններին Կրեմլը պաշտոնապես շնորհավորել էր արդյունքների հայտարարումից հետո, քանի որ բողոքարկման խնդիր չի եղել:
Հիշեցնենք, որ Բայդենի հաղթանակի մասին հայտնել են մի շարք ամերիկյան առաջատար լրատվամիջոցներ, սակայն գործող նախագահը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ:

Աղբյուրը՝ tert.am