Միքայել Վարդանյանը հերքել է իրենց բիզնեսը Հայաստանից տեղափոխելու մասին լուրերը
Վերջերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքը բիզնեսը Հայաստանից տեղափոխում է Վրաստան և Ռուսաստան։
Այսօր, սակայն, «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, հերքել է այդ լուրերը։
–Եթե մենք Հայաստանից գնացող լինեինք, պարզ է, որ այսպիսի համալիր չէինք կառուցի,–այսօր «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի բացման ժամանակ լրագրողներին ասել է Մ. Վարդանյանը։ Ի դեպ, «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մ. Վարդանյանն ընդգծել է, որ իրենք այլ երկրներում ընդամենը ներդրումներ են կատարում, քանի որ ցանկանում են մեծ ընկերություն դառնալ՝ ամբողջ աշխարհում ունենալով մասնաճյուղեր։
–Եթե որևէ երկրում մենք ներդրում ենք անում, նպատակը մեր հայկական արտադրանքը ներկայացնելն է, հայի անունը պահելն է,-հավելել է Մ. Վարդանյանը։

7or.am