«Ամիգո» խաղասրահի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզվել են
Ապրիլի 27-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին գտնվող «Ամիգո» խաղասրահի մոտ կրակոցներ են եղել և վիրավորներ կան:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ քաղաքացիները գողություն կատարելու նպատակով մուտք են գործել Մուսալեռ-Փարաքար գյուղերի միջև գտնվող, 42-ամյա Գագիկ և 38-ամյա Վահե Մ.-երին պատկանող բենզալցակայան, սակայն գործարկվել է բենզալցակայանում տեղադրված անվտանգության համակարգը, որը միացված էր վերջիններիս բջջային հեռախոսներին:
Գագիկը և Վահեն, հասնելով բենզալցակայան, նկատել են, որ հանցագործները «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով դիմում են փախուստի, սկսել են հետապնդել նրանց:
«Ամիգո» խաղասրահի մոտ «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայից կրակել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով Գագիկ և Վահե Մ.-երը կրծքավանդակի մասերում ստացել են վնասվասծքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ապրիլի 27-ին, ժամը 09.45-ին, նշված «Ֆորդ-Տրանզիտ» միկրոավտոբուսը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում, 37-ամյա Արա Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, գիշերը, փախցրել են իրենց շենքի մոտ կայանված, իրեն պատկանող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսը` պատճառելով 9.000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:
Նույն օրը, երեկոյան, պարզվել է, որ նշված ավտոմեքենան ոչ թե գողացել են, այլ ս/թ ապրիլի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արա Խ.-ն այն հանձնել է իր կնոջ հորեղբոր որդիներին` 31-ամյա Դավիթ և 20-ամյա Գևորգ Ա.-երին, ու նրանց պահանջով ոստիկանությունում կեղծ հաղորդում է տվել:
Նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում:
«Ամիգո» խաղասրահի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզվել են
Ապրիլի 27-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին գտնվող «Ամիգո» խաղասրահի մոտ կրակոցներ են եղել և վիրավորներ կան:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ քաղաքացիները գողություն կատարելու նպատակով մուտք են գործել Մուսալեռ-Փարաքար գյուղերի միջև գտնվող, 42-ամյա Գագիկ և 38-ամյա Վահե Մ.-երին պատկանող բենզալցակայան, սակայն գործարկվել է բենզալցակայանում տեղադրված անվտանգության համակարգը, որը միացված էր վերջիններիս բջջային հեռախոսներին: Գագիկը և Վահեն, հասնելով բենզալցակայան, նկատել են, որ հանցագործները «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով դիմում են փախուստի, սկսել են հետապնդել նրանց: