Լրահոս

28.04.2011 12:01


Ընկած էր Հրազդան կիրճում մարմնական վնասվածքներով

Ապրիլի 27-ին ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում` Դավիթաշենի կամրջի ստորին հատվածում` Հրազդանի կիրճի լանջին, մարմնական վնասվածքներով ընկած է տղամարդ, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով կիրճից դուրս է բերվել Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի 31-րդ շենքի թիվ 24 բնակարանի բնակիչ 1972թ. ծնված Դմիտրիյ Յացինան, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ հերթապահ բժշկի` Դ.Յացինայի առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը