Ապրիլի 27-ին ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում` բուսաբանական այգու հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-2410» 62ՍՍ243 պետհամարահիշով և «Մոսկվիչ-2141» մակնիշի առանց պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հեևանքով «Մոսկվիչ-2141» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, իսկ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության զորքերի աշխատակից Ալեքսանդր Դեմիրխանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Պարամեդիկների կողմից Ա.Դեմիրխանյանին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հոսպիտալ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.40-ին, մարվել` 13.49-ին:
Ամբողջությամբ այրվել է «Մոսկվիչ-2141» մակնիշի ավտոմեքենան:
Հոսպիտալում անցնելով բուժհետազոտում Ա.Դեմիրխանյանը դուրս է գրվել:
***
Նույն օրը ժամը 14.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.27-ին հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Երևան-Իջևան ավտոճանապարհի 102-րդ կմ-ում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 14.52-ին:
Այրվել է Ա.Միքայելյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 19ԼՏ621 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի թափքը և արջևի անիվները:
***
Նույն օրը ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի թիվ 40 տան հարակից տարածքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, վնասել է այն և դիմել փախուստի: Վթարի հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր ժամանած գազի ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը:
***
Նույն օրը ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 26-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 08ՍՕ420 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ 1976թ. ծնված Սարգիս Մինասյանը և ուղևոր 1976թ. ծնված Ավետիկ Մադոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևան քաղաքի «Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ՃՏՊ-ի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարների կողմից կատարվել են լվացման աշխատանքներ:
Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
***
Նույն օրը ժամը 07.41-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել Կապան քաղաքի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.55-ին, մարվել` 08.01-ին:
Այրվել է Ա.Ավանեսյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 61ՍՍ045 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքը և սրահը:
Ավտոպատահարներ

Տուժածներ չկան: