Աշխարհի ԶԼՄ–ներ. «Հայ–թուրքական բարեկամությունը քանդվեց Կարսի հուշարձանի հետ»
Աշխարհի ԶԼՄ–ներն իրենց կարծիքն են հայտնել հայ–թուրքական հարաբերությունների և Կարսում հայ–թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի կազմաքանդման վերաբերյալ։
–Ըստ էության՝ Կարսի հայ–թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի քանդմամբ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում վերջակետ դրվեց,–գրել է ֆրանսիական «Liberation» պարբերականը։
«Wall Street Journal» պարբերականն էլ գրում է, թե Կարսի հուշարձանի կազմաքանդումը ցույց է տալիս, թե որքան է սառեցված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը։
–Հայ–թուրքական բարեկամությունը քանդվեց Կարսի հուշարձանի հետ,–գրել է «The Independent»–ը։
Նշենք նաև, որ ապրիլի 28–ին ավարտվում են Կարսի հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի կազմաքանդման աշախատանքները, որոնք կատարվում են Ստամբուլից բերված հատուկ տեխնիկայով։
Ինչպես հաղորում են թուրքական ԶԼՄ–ները, կազմաքանդումն իրականացնող ընկերության ներկայացուցիչ Ռեիս Կարակոչն ասել է, թե արձանը կտոր–կոտոր է արվելու և բաժանվելու 18 մասի։