Լրահոս

28.04.2011 11:19


Լոնդոնում բարձր են գնահատել հայ կինոռեժիսորի արվեստը

Լոնդոնի կենտրոնական կինոթատրոններից մեկում տեղի է ունեցել հայաստանցի երիտասարդ կինոռեժիսոր Նադեժդա Իսպիրյանի «Փշրված երազանքների փողոցը» ֆիլմի ցուցադրությունը: Անգլիացիները բարձր են գնահատել Իսպիրյանի արվեստը, մասնավորապես, կադրում կարևոր մանրուքներ գտնելու նրա ունակությունը: Ֆիլմի մասին մի շարք հրապարակումներ են եղել լոնդոնյան մամուլում:

«Փշրված երազանքների փողոցը» Նադեժդա Իսպիրյանի առաջին գեղարվեստական կինոնկարն է: Դրա պրեմիերան կայացել է Երևանում 2008թ.:

Նադեժդա Իսպիրյանը 10 գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է: Դրանց մեծ մասը մասնակցել է տարբեր հեղինակավոր փառատոնների և արժանացել բարձր մրցանակների:

Այս խորագրի վերջին նյութերը