Լրահոս

28.04.2011 11:24


Ճապոնիայում երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 14 500–ը

Ճապոնիայում երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 14 500–ը

«Կիոդո» գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի ոստիկանական գլխավոր վարչության տվյալներին, հաղորդում է, որ երկրի հյուսիս–արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի, ինչպես նաև կրկնվող ստորգետնյա ուժեղ ցնցումների հետևանքով զոհվածների թիվը կազմել է 14 517 մարդ։

Ավելի վաղ հաղորդվում էր 14 300 զոհվածների մասին։

Վեց պրեֆեկտուրաներում անհետ կորածների թիվը 11 432 է։

Ամենաշատ զոհեր՝ 8745 մարդ, գրանցվել են Միյագա պրեֆեկտուրայում։ Իվատեում զոհվել է 4243, իսկ Ֆուկուշիմա պրեֆեկտուրայում՝ 1466 մարդ։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ժամանակավոր կացարաններում 130 հազ. մարդ կա։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11–ին Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք, և առաջացրել էր ավելի քան 10 մ բարձրությամբ ցունամի։

Այս խորագրի վերջին նյութերը