Վրաստանն ու Հայաստանը որոշել են ապրանքաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկել
Վրաստանն ու Հայաստանը որոշել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացնելու համար հստակ քայլեր ձեռնարկել։ Այս մասին վրացի լրագրողներին ասել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն։ Մեկնաբանելով երեքշաբթի Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած հանդիպումը՝ նա նշել է.
–Մենք քննարկել ենք տնտեսական այն հարցերը, որոնք պետք է լուծել Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն առավելագույնս բարձրացնելու նպատակով, որ այն համապատասխանի երկու երկրների հարաբերությունների մակարդակին։
2010թ. արդյունքներով Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրային գործընկերների ցանկում զբաղեցնում էր 8–րդ տեղը, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 205,8 մլն դոլար։ Անցած տարի Վրաստանի հիմնական արտաքին ապրանքային գործընկերը եղել է Թուրքիան՝ ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 105 մլն դոլար, երկրորդ տեղում Ադրբեջանն էր՝ 708,1 մլն դոլար, երրորդ տեղում Ուկրաինան է՝ 662,2 մլն դոլար։ Անցած տարվա արդյունքներով Ռուսաստանը զաբղեցրել է 7–րդ տեղը՝ 313,9 մլն դոլար, իսկ ԱՄՆ–ը՝ 6–րդ տեղը՝ 353,9 մլն դոլար։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար–մարտ ամիսների կտրվածքով Վրաստանի հետ ապրանքաշրջանառության ցուցանիշներով նորից առաջին տեղում է Թուրքիան՝ 286 մլն դոլար, այնուհետև Ուկրաինան՝ 204 մլն դոլար, Ադրբեջանը՝ 192,8 մլն դոլար, Չնաստանը՝ 102,4 մլն դոլար, Գերմանիան՝ 98,3 մլն դոլար, ԱՄՆ–ը՝ 90,2 մլն դոլար, Ռուսաստանը՝ 83,3 մլն դոլար, Հայաստանը՝ 61 մլն դոլար, Բուլղարիան՝ 55,1 մլն դոլար և ԱՄԷ–ը՝ 51,8 մլն դոլար։