Լրահոս

28.04.2011 10:34


ԱՄՆ–ը պատրաստ չէ ճանաչել ու աջակցել Լիբիայի ընդդիմադիր Ազգային խորհրդին

ԱՄՆ–ը պատրաստ չէ ճանաչել ու աջակցել Լիբիայի ընդդիմադիր Ազգային խորհրդին

Լիբիայում ԱՄՆ դեսպան Ջին Գրեցը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ չէ ճանաչել Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն ու նրան աջակցություն ցուցաբերել։

–Եթե խոսենք մեր կողմից աջակցության մասին, ապա… մենք պետք է հավաստիանայինք, որ խորհուրդը լուրջ խումբ է։ Գտնում ենք, որ խորհուրդը արժանի է վստահության, բայց մենք կշարունակենք հետևել նրան։ Խորհրդի անդամները շարունակում ճիշտ բաներ ասել, կապեր պահպանել միջազգային հանրության հետ։ Հաշվի առնելով այն, ինչ մենք տեսանք՝ մտածում եմ, թե կարելի ասել, որ խորհուրդը արժանի է աջակցության,–ճեպազրույցում նշել է Գրեցը։

Դեսպանն այժմ Վաշինգտոնում է այն բանից հետո, երբ փետրվարի 23–ին հետ կանչվեց Լիբիայում տիրող իրավիճակի պատճառով։

Հղում անելով «ՌԻԱ նովոստի»–ին՝ դիվանագետը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը չի բացառել աջակցությունն ընդդիմությանը, սակայն խոսել, թե ինչ աջակցություն կարող է լինել, դեռևս շուտ է։

Այս խորագրի վերջին նյութերը