ՄԱԿ ԱԽ–ը չի կարողացել համաձայնեցնել Սիրիայի իշխանությունների դեմ համատեղ հայտարարությունը
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրուդը կազմող 15 պետությունները չեն կարողացել համատեղ հայտարարություն կազմել Սիրիայում հակակառավարական ուժերի դեմ կատարվող բռնությունները դատապարտելու վերաբերյալ։
«ՌԻԱ նոովստի»–ն գրում է, որ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ–ի ԱԽ–ի ավելի քան երկուսուկես ժամ տևած նիստը բավարարվել է միայն յուրաքանչյուր երկրի դիրքորոշումը ներկայացնող ելույթներով։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան ու Պորտուգալիան երկուշաբթի Սիրիայի իշխանություններին խիստ դատապատելու հայտարարության նախագիծ էին ներկայացրել։ Սակայն մյուս երկրները և առաջին հերթին Լիբանանը՝ ՄԱԿ–ի ԱԽ–ի միակ արաբական երկիրը, դեմ են հանդես եկել, և այդ պատճառով որոշվել է բաց նիստ անցկացնել։
Սիրիական բանակը, ծանր սպառազինություն կիրառելով, ռազմական գործողություն է իրականացնում մայրաքաղաք Դամասկոսից 120 կմ հեռավորության վրա գտնվող Դերաա քաղաքում՝ պնդելով, թե պայքար է մղում «ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների դեմ»։ Արևմտյան աղբյուրների տվյալների համաձայն՝ երկու օրվա ընթացքում այնտեղ զոհվել է 30 մարդ, և երեքշաբթի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիական իշխանություններին դատապարտել է բռնություններ կիրառելու համար։