Լրահոս

28.04.2011 08:28


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը բանակցել է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը բանակցել է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը ապրիլի 27–ի հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունից հայտնել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են արցախյան հակամարտության կարգավորման ընթացիկ և առաջիկա միջնորդական քայլերը։ Ըստ աղբյուրի՝ Ուիլյամ Բերնսն ընդգծել էր Միացյալ Նահանգների հաստատակամությունը, որպես միջնորդ երկիր, նպաստել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Այս խորագրի վերջին նյութերը