Լրահոս

28.04.2011 00:09


Երեխաների համաշխարային խաղեր Թուրքիայում

Վերջին շրջանում Թուրքիան բավականին ակտիվ է ձյուդոյի մրցումների կազմակերպման գործում՝ մարտին Անթալիայում կայացավ պատանիների եվրոպայի գավաթը, ապրիլի 24-ին Ստամբուլում ավարտվեց մեծահասակների եվրոպայի առաջնությունը, հուլիսի 15-17 -ը Ստամբուլում կկայանա մեծահասակների եվրոպայի գավաթի առաջնությունը և այս խաղերը, որը անց է կացվում առաջին անգամ և Անկարայի քաղաքապետի հավաստացմամբ այն կդառնա ավանդական:

Խաղերի ծրագրում բացի ձյուդոյից ընդգրկված է սուսերամարտ, ուշու, բասկետբոլ,  բադմինտոն, աթլետիկա, թենիս, վոլեյբոլ, ըմբշամարտ, լող, ֆուտբոլ և այլ մարզաձևեր:

Ապրիլի 28-ին տատամի դուրս կգան 38,42,46 կգ. իսկ ապրիլի 29-ին 50,55,60,+60 կգ երեխաները:

Հայաստանի թիմի կազմը հետևյալն է.

  1. Գառնիկյան Էդգար 38կգ – Չարենցավան
  2. Արամայիսյան Արման 38կգ – Երևան
  3. Հակոբյան Գոռ 42կգ – Երևան
  4. Բալյան Սերգեյ 42կգ – Բյուրեղավան
  5. Խաչատրյան Սամվել 46կգ – Երևան
  6. Սուքիասյան Արգիշտի 46կգ – Երևան
  7. Գրիգորյան Հարություն 46կգ - Չարենցավան
  8. Ղազարյան Կառլեն 50կգ – Երևան
  9. Խիթարյան Գևորգ 50կգ – Երևան

10.  Դավթյան Արմեն 55կգ – Երևան

11.  Սահակյան Գրիքոր 60կգ – Գյումրի

12.  Մարտիրոսյան Սամվել 60կգ – Երևան

13.  Սահակյան Շավարշ +60կգ - Չարենցավան

14.  Նալբանդյան Դավիթ +60կգ – Երևան

Մարզիչներ`

  1. Հակոբ Նազարբեկյան – Չարենցավան
  2. Լևոն Գևորգյան - Երևան
  3. Արթուր Մարտիրոսյան – Երևան
  4. Նարեկ Սուքիասյան – Երևան

Թիմի ղեկավարներ

  1. Անդրանիկ Խաչատրյան – ՀՁՖ սպորտ տնօրեն
  2. Դավիթ Խիթարյան – ՀՁՖ փոխնախագահ

Ըստ ռուսական judo.ru կայքում տեղադրված «Ռադիո Սպորտ»-ի մեկնաբան Օլգա Կարասեվայի, Հայաստանի տղաների հավաքականը համարվում ֆավորիտների թվում:

Այս խորագրի վերջին նյութերը