Լրահոս

27.04.2011 17:46


Սիրիայում հուզումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 453–ի

Սիրիայում հուզումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 453–ի Հղում անելով «Syrian Observatory for Human Rights» խմբի իրավապաշտպաններին՝ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարների ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով Սիրիայում զոհվածների թիվը հասել է 453–ի։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին 400 զոհերի մասին։ «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ռամի Աբդելռահմանն ասել է. «Մեկնաբանություններ պետք չեն։ Մեզ մոտ կան Դերաա քաղաքում, Դամասկոսում ու նրա արվաձաններում զոհվածների անունները»։ Հիշեցնենք, որ երկուշաբթի սիրիացի ուժայինները Դերաա և մի շարք այլ քաղաքներում ռազմական գործողություն են սկսել կարգուկանոն հաստատելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը