Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կողոպուտի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ խարդախության և խուլիգանության 3-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, որից 2-ը՝ վրաերթ. 9 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հայտնաբերել են որսորդական 1 հրացան, 1-ական գազային, ազդանշանային և մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափի 75 փամփուշտ:
Ոստիկանության ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 2 հրացան, ինքնաձիգի 2 պահունակ, 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, լուսարձակիչ, ինքնաշեն կռփազենք և տարբեր տրամաչափի 435 փամփուշտ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում