Լրահոս

27.04.2011 17:05


Ստեփան Սաֆարյանն անհանգստացած է, որ ՀԱԿ-ն ու իշխանությունները մարտի 1-ը կոծկելու են

Այսօր Շիրակի մարզի կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատասխանելով «7օր»–ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իշխանություն–ՀԱԿ երկխոսությունը՝ նշել է. «Ես մտահոգություն ունեմ այն գործընթացի կապակցությամբ, որն ընթանում է Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև: Ինձ չի հետաքրքրում, թե քաղաքական տվյալ ուժի շահերը ինչպես կբավարարվեն, ինձ հետաքրքրում է այն, որ դրա արդյունքում մարտի 1-ը ուղղակի չկոծկվի, որովհետև տվյալ պահին ակնհայտ է, որ կողմերը ցանկություն չունեն վերանայել մարտի 1-ին տրված գնահատականները»:

Այնուհետև անդրադառնալով երրորդ ուժի ստեղծման վերաբերյալ խոսակցություններին՝ Ստեփան Սաֆարյանը մասնավորապես ասել է. «Երկրում քաղաքական ուժերին համարակալողը ժողովուրդն է, և դրա լավագույն ուղին ընտրություններն են, երբ ժողովրդի քվեն պահպանվում է, և հասարակությունը տեսնում է՝ ո՞վ է առաջինը, ո՞վ է երկրորդը և երրորդ ուժը: ՀԱԿ-ի և կոալիցիայի իրավունքն է միմյանց ճանաչել, որպես մեկը՝ ընդիմության դաշտում միակը, մյուսը՝ իշխանության դաշտում: Բայց տվյալ պահին մենք չենք կարող ընունել նրանց գնահատականները միմյանց մասին՝ որպես լեգիտիմ գնահատակններ, և հետևաբար նրանց չենք ճանաչում առաջին կամ երկրորդ»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը