Դավաճաններ, դավադիրներ փնտրելու մոլուցքն է հասցրել այս վիճակին
Հարցազրույց Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդգես Բաղրյանի հետ
-Կարո՞ղ ենք ասել, որ թեւակոխել ենք երկարատեւ պատերազմի փուլ, եւ առայժմ բանակցությունների ճանապարհով հարցի լուծումը փակուղի է մտել, այլեւս անելիք չկա։
-Ես համաձայն չեմ, թե անելիք չկա։ Ձեր նշած երկու գործընթացները զուգահեռ գնում են, անշուշտ, ռազմական գործողությունները շատ ավելի ակտիվ են, քան բանակցային գործընթացները, որն այս պահին չկա, բայց վստահ եմ, որ հարցը չունի ռազմական լուծում, ու հակամարտող կողմերն ինչ-որ պահից պետք է կրկին նստեն բանակցային սեղանի շուրջ։
-Ի՞նչ գործոններ են պետք, որպեսզի խնդիրը տեղափոխեն բանակցային ճակատ։
-Բացառվում է Արցախի ենթակայությունն Ադրբեջանին, այսինքն՝ վերադարձ հնին չի կարող լինել, դա մեզ համար այդ կարմիր գիծն է, մենք փոխզիջում ասելով՝ հենց դա ենք հասկանում, ու կարծում եմ՝ աշխարհն էլ է սկսել կամաց-կամաց հասկանալ, ու պատահական չէ, որ պատերազմական այս օրերին ամենաշատը խոսվում է այն մասին, որ հարցի կարգավորման միակ ճանապարհը, որը կարող է տանել խաղաղության, Արցախի անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից։
-Խոսելը մի բան է, ճանաչելը՝ մեկ այլ բան, մենք մեկ ամսից ավելի է՝ կռիվ ենք տալիս, իսկ աշխարհն անտարբեր է, պետք է սպասենք, թե աշխարհը ե՞րբ է ճանաչում։
-Անշուշտ, միջազգային հանրության անտարբերությունը կա, բայց մենք մեծ հույսեր չենք էլ կապել, որ միջազգային հանրությունը սկուտեղի վրա պետք է ճանաչի մեր անկախությունը։ Մեր անկախությունը, այո, մենք ենք նվաճում։ Հատկապես Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային հանրության պրոգրեսիվ հատվածին մնում է բարձրաձայնեն եւ սատար կանգնեն մեր անկախությանը, հակառակ դեպքում այստեղ քաղաքակրթությունների կռիվ է։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պատերազմում Արցախի խնդիրը չէ, աշխարհաքաղաքական հսկայական բախումներ են այստեղ տեղի ունենում։ Քաղաքակիրթ հասարակությունը պետք է ի վերջո որոշի՝ ագրեսորի կո՞ղմն է կանգնում, թե՞ մարդկանց, ովքեր կռվում են հանուն նրա, որ շարունակեն ապրել իրենց հայրենիքում։
-Որպեսզի կողմերը վերադառնան դիվանագիտական սեղանի մոտ, ի՞նչ է պետք անել, երեք գերտերությունների կողմից հրադադարի պայմանավորվածությունները չպահպանվեցին, սա չի՞ նշանակում, որ խնդրի կարգավորման այս ճանապարհը փակուղի է մտել։
-Դժվար հարց է, ես միանշանակ չեմ կարող պատասխանել, եթե հակառակորդը չի հասկանում նորմալ դիվանագիտական լեզուն, մնում է պատերազմը։ Բայց պետք է ասել, որ չնայած այս պահին չի հաջողվել հրադադար հաստատել, բայց համանախագահները ջանքեր գործադրում են, ես ուզում եմ հավատալ, որ, ի վերջո, հնարավոր կլինի վերադառնալ բանակցային սեղան, քանի որ ռազմական ճանապարհը որեւէ կողմի հաջողություն չի բերելու։ Որովհետեւ սա զուտ ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտ չէ, գիտենք՝ տարբեր գերտերություններ են խառնված, նրանք իրենց շահերն ունեն այստեղ, բայցեւայնպես, բոլոր պատերազմներն ավարտվում են զինադադարով, եթե ոչ խաղաղությամբ։
-Ո՞ր գերտերության հետ է մեր շահը համընկնում հիմա, տպավորություն է, որ բոլորը դիտորդի կարգավիճակ են ստանձնել։
-Ռուսաստանի հետ, մեր հարեւան Իրանի շահերի հետ․ սրանք գործոններ են, որ կարող են պարտադրել, որպեսզի նստեն եւ բանակցեն։
-Ի՞նչն է խանգարում, որ չեն պարտադրում։
-Դժվար է ասել։ Ռուսաստանին, անշուշտ, փորձում են ներքաշել այս պատերազմում, Ռուսաստանը չի գնում, եւ կարծում եմ՝ գոնե այս փուլում ճիշտ է անում, գուցե հետո դեպքերն այնպես են զարգանալու, որ ստիպված է լինելու ներքաշվել։ Թեեւ մեզ համար դա շահավետ չի լինելու, առանց այն էլ Ռուսաստանին Ադրբեջանն ու Թուրքիան մեղադրում են հայամետության մեջ, որ լինելով համանախագահող երկիր՝ պաշտպանում է ՀՀ շահերը, Ալիեւն էլ բացահայտ ասաց, որ ձրի զենք է տալիս Հայաստանին։ Իսկապես, բարդ իրավիճակում ենք, եւ դժվար է ասել, թե որ սցենարն է ավելի իրական լինելու։
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ասաց, որ «նման իրավիճակը, որ Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսված է, չի կարող հարատեւ լինել», եւ խոսեց ռուս խաղաղապահների տեղակայման մասին։
-Բայց դա նոր բան չէ, մենք գիտենք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները միշտ էլ դա ասել են, նույն մադրիդյան սկզբունքները, կազանյան սկզբունքները դրա մասին են խոսում։ Դա կարող է լինել մեր փոխզիջումը, բայց ո՞րը կարող է լինել Ադրբեջանի փոխզիջումը, եթե ինքը չի խոսում, ուրեմն մենք էլ չպիտի խոսենք։ Ադրբեջանն ասում է՝ ոչ միայն 7 շրջանն է իրենը, այլեւ՝ Ղարաբաղը, ավելին՝ անգամ Երեւանը։
-ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պատրաստ ենք «ցավոտ փոխզիջումների», մինչդեռ Ադրբեջանն Արցախի կապիտուլյացիային է ձգտում, իսկ Դուք ասում եք՝ պետք չէ խոսել․․․
-Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է «ցավոտ փոխզիջումներ», գուցե վարչապետն ինքն էլ բացատրի, բայց կրկնում եմ՝ պետք չէ խոսել փոխզիջումների մասին, եթե Ադրբեջանը չի խոսում։ Մեր զինվորներն այսօր կենաց-մահու կռիվ են մղում, եւ հոռետեսությունը որեւէ լավ բանի չի կարող հանգեցնել, ում կողմից էլ դա հնչի։
-Դիվանագիտական ճակատում եւ առաջնագծում գործողությունները համարժե՞ք են՝ մեր տղաները կենաց-մահու պայքար են մղում, նույնը կարո՞ղ ենք ասել մյուս ճակատի մասին։
-Դիվանագիտությունը միայն ջրի երեսին երեւացողը չէ, բազմաթիվ խութեր կան, որոնք անհայտ են մեզ համար, մենք՝ շարքային քաղաքացիներս, ամբողջական տեղեկատվություն չունենք, բայց, դրանով հանդերձ, մեր մատը պետք է զարկերակի վրա պահել, որ չուշանանք ինչ-որ գործընթացներից, սխալներ թույլ չտանք։ Թեպետ կարծում եմ, որ նախապատրաստական փուլում արդեն իսկ հապաղումներ ենք ունեցել։ Բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը, ավելի ճիշտ՝ Թուրքիան, հուլիս ամսից՝ տավուշյան դեպքերից հետո, պատրաստվում է պատերազմի, օդում կախված էր պատերազմի վտանգը։ Դատելով պատերազմի առաջին օրվա եւ դրան հաջորդած օրերի գործընթացներից՝ կարելի է եզրակացնել, որ, ցավոք սրտի, այդքան էլ պատրաստ չէիք դրան, քանի որ առաջին իսկ օրերին նրանք կարեւոր նշանակության օբյեկտներ խոցեցին։ Եթե պատրաստ լինեինք, մենք նույնպես կունենայինք այդ դրոնները կամ դրանց հակաթույնը, բայց հենց դրանք մեծ վնաս հասցրին մեր բանակին, զինված ուժերին։
-Նախագահ Արայիկ Հարությունյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Արցախի երկինքը լիովին պաշտպանված է՝ ի տարբերություն 2016 թվականի, գուցե այս պատերազմում իսկապե՞ս անհավանական շատ տեխնիկա է կիրառվել, եւ հնարավոր չէր պաշտպանել։
-Կյանքը ցույց տվեց, որ լիարժեք պատրաստված չենք եղել, գուցե չէինք սպասում, որ այդպիսի պատերազմ կլինի, ցավոք սրտի, հնարավոր է՝ մեր հաշվարկները ճիշտ չեն եղել, ու հենց առաջին օրերին ԱԹՍ-ները կարողացան իրենց սեւ գործն անել։
-Հիմա էլ է նույն թափով հակառակորդը գրոհում, հույս կա՞, որ նրանց սպառազինությունը կվերջանա, եւ մեզ համար բարենպաստ իրավիճակ կստեղծվի։
-Դատելով այսօրվա իրավիճակից, որ տիրում է ռազմաճակատում, հիմա ԱԹՍ-ներն այդպես անարգել չեն թռչում Արցախի երկնքում, եւ շատերը վնասազերծվել են։ Բայց հաշվի առնելով, որ Թուրքիան է անմիջապես խառնված, մենք չենք կարող ասել, թե ինչքան կձգեն։ Մի բանում ենք վստահ, որ մեր տղաներն ամուր կանգնած են եւ այլ տարբերակ չունեն, բացի հայրենիքը պաշտպանելուց եւ հաղթելուց։
-Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյան օրերս կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունների հրաժարականը կարող է օգնել իրավիճակին: Արցախում շա՞տ են նման կերպ մտածողները, օրինակ՝ Դուք համաձա՞յն եք։
-Իմ կարծիքով, դա ռեալ տեսակետ է։ Ամիսուկեսը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չէին նման սցենարի։ Հայաստանի իշխանությունները, վերջին երկուսուկես տարվա քաղաքականության շնորհիվ, մի տեսակ միայնակ են մնացել եւ Իրանի հետ հարաբերություններն են փչացրել, եւ առավել եւս՝ Ռուսաստանի հետ։ Քիչ առաջ ես կարդացի Թուրքիա-Ադրբեջան- Սորոս համագործակցության մասին, եւ որ Հայաստանի ներսում այդ մարդիկ կազմաքանդիչ գործունեությամբ էին զբաղված։ Այդ ամենը գումարվեց իրար, եւ ունենք այն, ինչ ունենք։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ե՛ւ Հայաստանի խորհրդարանում, ե՛ւ կառավարությունում կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նույն այդ Սորոսի՝ «Բաց հասարակության հիմնադրամների» ներկայացուցիչներ են։ Այո, այդ հիմնադրամը երկուսուկես տարի չէ, որ գործում է Հայաստանում, համաձայն եմ, բայց նրանք երբեք Հայաստանում այսպիսի «կշիռ» չեն ունեցել, որքան հիմա, պաշտոնյաներ չեն ունեցել պետական ապարատում, հիմա ունեն, որոնք իրենց սեւ գործն են անում։ Եվ այո, ես կարծում եմ, որ նաեւ այս քաղաքականությունն է բերել այս իրավիճակին։ Նայեք, թե ովքեր են այն պետությունները, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ։ Ես կարծում եմ նաեւ, որ Թուրքիան եւ Ադրբեջանն այդքան լկտի ու սանձարձակ չէին լինի, եթե Հայաստանն այս վիճակում չհայտնվեր՝ թե՛ քաղաքական, թե՛ բոլոր առումներով։
-Բայց կա տեսակետ, որ պատերազմն անխուսափելի էր, որովհետեւ նախկին իշխանությունները բանակցային գործընթացը սառեցրել էին եւ իրավիճակը հանգեցրել պատերազմի, ավելին՝ մարդկանց համոզել են, որ նախկինները հողերը ծախել էին, ու հիմա ստիպված ենք պատերազմով պահել։
-Ես համաձայն չեմ այդ կարծիքին։ Հիմա էլ ասում են՝ ներկաներն են հողերը ծախել։ Դավաճաններ փնտրելու, դավադիրներ փնտրելու մոլուցքը եւս հասցրել է այս վիճակին։ Չի կարելի անընդհատ պիտակներ կպցնել առավել եւս նրանց, ովքեր անցել են ղարաբաղյան պատերազմ, ովքեր հայրենիք են ազատագրել։ Հիմա տեսեք․ մեր բազմաթիվ հերոսներ, գեներալներ՝ 50-ի շրջանում՝ իրենց ծաղկման փուլում, գործից այն կողմ են։ Շատ վտանգավոր եմ համարում վարչապետի այն միտքը, որ Ղարաբաղում կան ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, պարտվել եւ մեղքը բարդել Հայաստանի իշխանության վրա։ Երկրիդ ներսում մեղադրել մարդկանց, ովքեր հայրենիք են ազատագրել, ուղղակի անթույլատրելի է։ Պատերազմի օրերին են անգամ դավաճան փնտրում, չի կարելի մարդկանց այդքան հեշտ պիտակներ կպցնել։
Դավաճաններ, դավադիրներ փնտրելու մոլուցքն է հասցրել այս վիճակին
Հարցազրույց Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդգես Բաղրյանի հետ
-Կարո՞ղ ենք ասել, որ թեւակոխել ենք երկարատեւ պատերազմի փուլ, եւ առայժմ բանակցությունների ճանապարհով հարցի լուծումը փակուղի է մտել, այլեւս անելիք չկա։
-Ես համաձայն չեմ, թե անելիք չկա։ Ձեր նշած երկու գործընթացները զուգահեռ գնում են, անշուշտ, ռազմական գործողությունները շատ ավելի ակտիվ են, քան բանակցային գործընթացները, որն այս պահին չկա, բայց վստահ եմ, որ հարցը չունի ռազմական լուծում, ու հակամարտող կողմերն ինչ-որ պահից պետք է կրկին նստեն բանակցային սեղանի շուրջ։
-Ի՞նչ գործոններ են պետք, որպեսզի խնդիրը տեղափոխեն բանակցային ճակատ։
-Բացառվում է Արցախի ենթակայությունն Ադրբեջանին, այսինքն՝ վերադարձ հնին չի կարող լինել, դա մեզ համար այդ կարմիր գիծն է, մենք փոխզիջում ասելով՝ հենց դա ենք հասկանում, ու կարծում եմ՝ աշխարհն էլ է սկսել կամաց-կամաց հասկանալ, ու պատահական չէ, որ պատերազմական այս օրերին ամենաշատը խոսվում է այն մասին, որ հարցի կարգավորման միակ ճանապարհը, որը կարող է տանել խաղաղության, Արցախի անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից։
-Խոսելը մի բան է, ճանաչելը՝ մեկ այլ բան, մենք մեկ ամսից ավելի է՝ կռիվ ենք տալիս, իսկ աշխարհն անտարբեր է, պետք է սպասենք, թե աշխարհը ե՞րբ է ճանաչում։
-Անշուշտ, միջազգային հանրության անտարբերությունը կա, բայց մենք մեծ հույսեր չենք էլ կապել, որ միջազգային հանրությունը սկուտեղի վրա պետք է ճանաչի մեր անկախությունը։ Մեր անկախությունը, այո, մենք ենք նվաճում։ Հատկապես Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային հանրության պրոգրեսիվ հատվածին մնում է բարձրաձայնեն եւ սատար կանգնեն մեր անկախությանը, հակառակ դեպքում այստեղ քաղաքակրթությունների կռիվ է։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պատերազմում Արցախի խնդիրը չէ, աշխարհաքաղաքական հսկայական բախումներ են այստեղ տեղի ունենում։ Քաղաքակիրթ հասարակությունը պետք է ի վերջո որոշի՝ ագրեսորի կո՞ղմն է կանգնում, թե՞ մարդկանց, ովքեր կռվում են հանուն նրա, որ շարունակեն ապրել իրենց հայրենիքում։
-Որպեսզի կողմերը վերադառնան դիվանագիտական սեղանի մոտ, ի՞նչ է պետք անել, երեք գերտերությունների կողմից հրադադարի պայմանավորվածությունները չպահպանվեցին, սա չի՞ նշանակում, որ խնդրի կարգավորման այս ճանապարհը փակուղի է մտել։
-Դժվար հարց է, ես միանշանակ չեմ կարող պատասխանել, եթե հակառակորդը չի հասկանում նորմալ դիվանագիտական լեզուն, մնում է պատերազմը։
Բայց պետք է ասել, որ չնայած այս պահին չի հաջողվել հրադադար հաստատել, բայց համանախագահները ջանքեր գործադրում են, ես ուզում եմ հավատալ, որ, ի վերջո, հնարավոր կլինի վերադառնալ բանակցային սեղան, քանի որ ռազմական ճանապարհը որեւէ կողմի հաջողություն չի բերելու։ Որովհետեւ սա զուտ ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտ չէ, գիտենք՝ տարբեր գերտերություններ են խառնված, նրանք իրենց շահերն ունեն այստեղ, բայցեւայնպես, բոլոր պատերազմներն ավարտվում են զինադադարով, եթե ոչ խաղաղությամբ։
-Ո՞ր գերտերության հետ է մեր շահը համընկնում հիմա, տպավորություն է, որ բոլորը դիտորդի կարգավիճակ են ստանձնել։
-Ռուսաստանի հետ, մեր հարեւան Իրանի շահերի հետ․ սրանք գործոններ են, որ կարող են պարտադրել, որպեսզի նստեն եւ բանակցեն։
-Ի՞նչն է խանգարում, որ չեն պարտադրում։
-Դժվար է ասել։ Ռուսաստանին, անշուշտ, փորձում են ներքաշել այս պատերազմում, Ռուսաստանը չի գնում, եւ կարծում եմ՝ գոնե այս փուլում ճիշտ է անում, գուցե հետո դեպքերն այնպես են զարգանալու, որ ստիպված է լինելու ներքաշվել։ Թեեւ մեզ համար դա շահավետ չի լինելու, առանց այն էլ Ռուսաստանին Ադրբեջանն ու Թուրքիան մեղադրում են հայամետության մեջ, որ լինելով համանախագահող երկիր՝ պաշտպանում է ՀՀ շահերը, Ալիեւն էլ բացահայտ ասաց, որ ձրի զենք է տալիս Հայաստանին։ Իսկապես, բարդ իրավիճակում ենք, եւ դժվար է ասել, թե որ սցենարն է ավելի իրական լինելու։
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ասաց, որ «նման իրավիճակը, որ Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսված է, չի կարող հարատեւ լինել», եւ խոսեց ռուս խաղաղապահների տեղակայման մասին։
-Բայց դա նոր բան չէ, մենք գիտենք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները միշտ էլ դա ասել են, նույն մադրիդյան սկզբունքները, կազանյան սկզբունքները դրա մասին են խոսում։ Դա կարող է լինել մեր փոխզիջումը, բայց ո՞րը կարող է լինել Ադրբեջանի փոխզիջումը, եթե ինքը չի խոսում, ուրեմն մենք էլ չպիտի խոսենք։ Ադրբեջանն ասում է՝ ոչ միայն 7 շրջանն է իրենը, այլեւ՝ Ղարաբաղը, ավելին՝ անգամ Երեւանը։
-ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պատրաստ ենք «ցավոտ փոխզիջումների», մինչդեռ Ադրբեջանն Արցախի կապիտուլյացիային է ձգտում, իսկ Դուք ասում եք՝ պետք չէ խոսել․․․
-Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է «ցավոտ փոխզիջումներ», գուցե վարչապետն ինքն էլ բացատրի, բայց կրկնում եմ՝ պետք չէ խոսել փոխզիջումների մասին, եթե Ադրբեջանը չի խոսում։ Մեր զինվորներն այսօր կենաց-մահու կռիվ են մղում, եւ հոռետեսությունը որեւէ լավ բանի չի կարող հանգեցնել, ում կողմից էլ դա հնչի։
-Դիվանագիտական ճակատում եւ առաջնագծում գործողությունները համարժե՞ք են՝ մեր տղաները կենաց-մահու պայքար են մղում, նույնը կարո՞ղ ենք ասել մյուս ճակատի մասին։
-Դիվանագիտությունը միայն ջրի երեսին երեւացողը չէ, բազմաթիվ խութեր կան, որոնք անհայտ են մեզ համար, մենք՝ շարքային քաղաքացիներս, ամբողջական տեղեկատվություն չունենք, բայց, դրանով հանդերձ, մեր մատը պետք է զարկերակի վրա պահել, որ չուշանանք ինչ-որ գործընթացներից, սխալներ թույլ չտանք։ Թեպետ կարծում եմ, որ նախապատրաստական փուլում արդեն իսկ հապաղումներ ենք ունեցել։ Բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը, ավելի ճիշտ՝ Թուրքիան, հուլիս ամսից՝ տավուշյան դեպքերից հետո, պատրաստվում է պատերազմի, օդում կախված էր պատերազմի վտանգը։ Դատելով պատերազմի առաջին օրվա եւ դրան հաջորդած օրերի գործընթացներից՝ կարելի է եզրակացնել, որ, ցավոք սրտի, այդքան էլ պատրաստ չէիք դրան, քանի որ առաջին իսկ օրերին նրանք կարեւոր նշանակության օբյեկտներ խոցեցին։
Եթե պատրաստ լինեինք, մենք նույնպես կունենայինք այդ դրոնները կամ դրանց հակաթույնը, բայց հենց դրանք մեծ վնաս հասցրին մեր բանակին, զինված ուժերին։
-Նախագահ Արայիկ Հարությունյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Արցախի երկինքը լիովին պաշտպանված է՝ ի տարբերություն 2016 թվականի, գուցե այս պատերազմում իսկապե՞ս անհավանական շատ տեխնիկա է կիրառվել, եւ հնարավոր չէր պաշտպանել։
-Կյանքը ցույց տվեց, որ լիարժեք պատրաստված չենք եղել, գուցե չէինք սպասում, որ այդպիսի պատերազմ կլինի, ցավոք սրտի, հնարավոր է՝ մեր հաշվարկները ճիշտ չեն եղել, ու հենց առաջին օրերին ԱԹՍ-ները կարողացան իրենց սեւ գործն անել։
-Հիմա էլ է նույն թափով հակառակորդը գրոհում, հույս կա՞, որ նրանց սպառազինությունը կվերջանա, եւ մեզ համար բարենպաստ իրավիճակ կստեղծվի։
-Դատելով այսօրվա իրավիճակից, որ տիրում է ռազմաճակատում, հիմա ԱԹՍ-ներն այդպես անարգել չեն թռչում Արցախի երկնքում, եւ շատերը վնասազերծվել են։ Բայց հաշվի առնելով, որ Թուրքիան է անմիջապես խառնված, մենք չենք կարող ասել, թե ինչքան կձգեն։ Մի բանում ենք վստահ, որ մեր տղաներն ամուր կանգնած են եւ այլ տարբերակ չունեն, բացի հայրենիքը պաշտպանելուց եւ հաղթելուց։
-Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյան օրերս կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունների հրաժարականը կարող է օգնել իրավիճակին: Արցախում շա՞տ են նման կերպ մտածողները, օրինակ՝ Դուք համաձա՞յն եք։
-Իմ կարծիքով, դա ռեալ տեսակետ է։ Ամիսուկեսը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չէին նման սցենարի։ Հայաստանի իշխանությունները, վերջին երկուսուկես տարվա քաղաքականության շնորհիվ, մի տեսակ միայնակ են մնացել եւ Իրանի հետ հարաբերություններն են փչացրել, եւ առավել եւս՝ Ռուսաստանի հետ։ Քիչ առաջ ես կարդացի Թուրքիա-Ադրբեջան- Սորոս համագործակցության մասին, եւ որ Հայաստանի ներսում այդ մարդիկ կազմաքանդիչ գործունեությամբ էին զբաղված։ Այդ ամենը գումարվեց իրար, եւ ունենք այն, ինչ ունենք։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ե՛ւ Հայաստանի խորհրդարանում, ե՛ւ կառավարությունում կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նույն այդ Սորոսի՝ «Բաց հասարակության հիմնադրամների» ներկայացուցիչներ են։ Այո, այդ հիմնադրամը երկուսուկես տարի չէ, որ գործում է Հայաստանում, համաձայն եմ, բայց նրանք երբեք Հայաստանում այսպիսի «կշիռ» չեն ունեցել, որքան հիմա, պաշտոնյաներ չեն ունեցել պետական ապարատում, հիմա ունեն, որոնք իրենց սեւ գործն են անում։
Եվ այո, ես կարծում եմ, որ նաեւ այս քաղաքականությունն է բերել այս իրավիճակին։ Նայեք, թե ովքեր են այն պետությունները, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ։ Ես կարծում եմ նաեւ, որ Թուրքիան եւ Ադրբեջանն այդքան լկտի ու սանձարձակ չէին լինի, եթե Հայաստանն այս վիճակում չհայտնվեր՝ թե՛ քաղաքական, թե՛ բոլոր առումներով։
-Բայց կա տեսակետ, որ պատերազմն անխուսափելի էր, որովհետեւ նախկին իշխանությունները բանակցային գործընթացը սառեցրել էին եւ իրավիճակը հանգեցրել պատերազմի, ավելին՝ մարդկանց համոզել են, որ նախկինները հողերը ծախել էին, ու հիմա ստիպված ենք պատերազմով պահել։
-Ես համաձայն չեմ այդ կարծիքին։ Հիմա էլ ասում են՝ ներկաներն են հողերը ծախել։ Դավաճաններ փնտրելու, դավադիրներ փնտրելու մոլուցքը եւս հասցրել է այս վիճակին։ Չի կարելի անընդհատ պիտակներ կպցնել առավել եւս նրանց, ովքեր անցել են ղարաբաղյան պատերազմ, ովքեր հայրենիք են ազատագրել։ Հիմա տեսեք․ մեր բազմաթիվ հերոսներ, գեներալներ՝ 50-ի շրջանում՝ իրենց ծաղկման փուլում, գործից այն կողմ են։ Շատ վտանգավոր եմ համարում վարչապետի այն միտքը, որ Ղարաբաղում կան ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, պարտվել եւ մեղքը բարդել Հայաստանի իշխանության վրա։ Երկրիդ ներսում մեղադրել մարդկանց, ովքեր հայրենիք են ազատագրել, ուղղակի անթույլատրելի է։ Պատերազմի օրերին են անգամ դավաճան փնտրում, չի կարելի մարդկանց այդքան հեշտ պիտակներ կպցնել։
Աղբյուրը՝ hraparak.am