Լրահոս

27.04.2011 16:47


Մաքքեյնը ԱՄՆ–ին կոչ է արել ղեկավարել Քադաֆիի դեմ պատերազմը

Մաքքեյնը ԱՄՆ–ին կոչ է արել ղեկավարել Քադաֆիի դեմ պատերազմը

ԱՄՆ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Լիբիայի պատերազմի ընթացքի բեկման միակ հնարավորությունը կարող է դառնալ ռազմական գործողությունների հրամանատարության փոխանցումը ՆԱՏՕ–ից ԱՄՆ–ին։

Նրա խոսքերով՝ դաշինքի 28 երկրներից միայն վեցն է գործողություններին մասնակցում, ու այդ վեցյակն ի վիճակի չէ կրակային անհրաժեշտ հզորություն ապահովել ։

«Միայն ԱՄՆ–ն ունի այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են կրակային աջակցության AC-130 ինքնաթիռները և A-10 գրոհայինները»,–ընդգծել է սենատորը՝ նշելով, թե ամերիկյան օդուժի ողջ հզորության օգտագործումը իրականում կարող է հանգեցնել Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալմանը։

Մաքքեյնի կարծիքով՝ Լիբիայի առաջնորդի նստավայրի ռմբակոծությունները, չնայած որ չեն տեղավորվում ՄԱԿ բանաձևերի շրջանակներում, արդարացված են։

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Մաքքեյնը մասնավոր այցով ժամանել էր Բենգազի քաղաք, որտեղ հանդիպել էր ապստամբների ղեկավարության հետ։ Նա նաև Արևմուտքին կոչ էր արել ուժեղացնել ճնշումը Քադաֆիի ու նրա կոմնակիցների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը