Լրահոս

27.04.2011 16:40


Խաչիկ Գալստյանը մեկնաբանել է

Խաչիկ Գալստյանը մեկնաբանել է

Մեկնաբանելով այն, որ վերջերս Երևանում կայացած Գ. Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարի հետ կապված մամուլում կարծիքներ են հնչում, դիտարկելով այն որպես Գագիկ Ծառուկյանի ամբիցիաների դրսևորում՝  ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «7 օր»–ին  ասել է հետևյալը. «Նման տեսակետը ես, առնվազն, հիվանդագին կարող եմ համարել: Գագիկ Ծառուկյանի անունը վաղուց արդեն դուրս է եկել մեր հանրապետության սահմաններից, և նման ինքնագովազդի կարիք պարոն Ծառուկյանը չունի: Ամբողջ աշխարհում տարածված պրակտիկա է, երբ միջազգային մրցաշարերը կրում են դրանք նախաձեռնողների անունով (Ղազախստանի նախագահի գավաթ, Ա. Կարելինի գավաթ և այլն):

Բացի այդ, հենց Գագիկ Ծառուկյանի անմիջական ջանքերով է, որ ընդամենը երկրորդ անգամ Հայաստանում անցկացվող մրցաշարը ի պատիվ ՀԱՕԿ նախագահի, ընդգրկվել է Եվրոպայի Բռնցքամարտի կոնֆեդերացիայի(EUBC) օրացուցային պլանում և ապագայում օլիմպիական վարկանիշային մրցաշար դառնալու միտում ունի: Այս տարի մրցաշարին մասնակցեցին մոտ 20 երկիր, աշխարհի չորս մայրցամաքներից: Գնալով այս մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, նորանոր երկրներ են ցանկություն հայտնում մասնակցել Հայաստանում անցկացվող այս առաջնությանը: Սա պետք է մեզ ուրախացնի, որ Հայաստանի նման փոքր երկիրը դառնում է միջազգային նման բարձր կարգի ստուգատեսների կենտրոն: Իսկ մնացածն ավելորդ բամբասանքներ են և պարզ չարախոսություն»:

Այս խորագրի վերջին նյութերը