Լրահոս

12.01.2011 14:35


Կ. Դանիելյան. «Հանրային խորհրդի աշխատանքի մեխանիզմները դեռ լիովին հստակեցված չեն»

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում 2010թ. Հանրային խորհրդի կատարած աշխատանքները՝ խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն ասել է.

-Բավարար՝ ո՛չ շատ լավ, ո՛չ վատ։ Ես կարծում եմ՝ նախ կայացման փուլ էր, և կարծում եմ, որ կայացել է Հանրային խորհուրդը։ Հարցեր կան, որ լուծվել են, բայց, ցավոք, հնչեղությունը չի եղել հանրության համար, չի ներկայացվել հանրությանը։

Կ. Դանիելյանը նաև հավելել է, որ Հանրային խորհրդի աշխատանքի մեխանիզմները դեռ լիովին հստակեցված չեն։ Այդ պատճառով նա այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Երևան քաղաքի նորանշանակ քաղաքապետի հետ և քննարկել քաղաքի էկոլոգիական, սեյսմիկ անվտանգության, քաղաքաշինական ոլորտներում եղած խնդիրները, որոնց լուծման մեխանիզմները դեռևս կայացման փուլում են։

Այս խորագրի վերջին նյութերը