Հարձակվել են ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող ավտոմեքենայի վրա
Այսօր, ժամը 13.30-ից 14.00-ի սահմաններում, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում անհայտ անձինք զինված ավազակային հարձակում են գործել Ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, դիմել են փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Հարձակվել են ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող ավտոմեքենայի վրա